Ձորագետ գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից. կա տուժած

Մայիսի 1-ին, ժամը 21.31-ին տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին` Ձորագետ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 20-րդ կմ-ին «КамАЗ» մակնիշի 05 US 518 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթգծի կամրջի ձախակողմյա պատին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը՝ 1961 թ. ծնված Ս. Ս.-ը, տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայի դիմացի անվադողի տակից: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս