
ՀՀ մշտական բնակչության թիվը՝ 2 մլն 998.6 հազար մարդ

ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 998.6 հազար մարդ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը (2011թ. մարդահամարի հիմքով վարվող ընթացիկ հաշվառմամբ):
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակը 3 միլիոն 10.6 հազար էր։ Այսինքն, պաշտոնական վիճակագրության համաձայն, ՀՀ բնակչությունը 1 տարվա ընթացքում պակասել է 12 հազարով։
Մայրաքաղաքի մշտական բնակչության թիվը 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ եղել է 1 մլն 73.7 հազար (2015 թվականի հունվարի 1-ին՝ 1 մլն 73.7 հազար)։
Քաղաքային բնակչության թիվը 1 մլն 907 հազար է, գյուղական համայնքներինը՝ 1 մլն 91.6 հազար։