Բաժիններ՝

Առաջնագծում գտնվող կամավորները հանդես են եկել կոչով

Մարտական գործողությունների գոտում գտնվող մի շարք կամավորական ջակատների հրամանատարները կոչով են հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև։

«Մեզ հերթափոխի գալու սպասող տղե´րք, որ միասին անցանք Արցախյան ազատամարտի արահետներով, մեր սերնդի ինքնաբուխ պոռթկումով կազմավորած կամավորական ջոկատների տարեց մարտիկներին փոխարինելու եկող երիտասարդներ, հիմա ահեղ ու դավադիր լռություն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երիզող դիրքերում:

Մե´ր դիմացից դեռ քառորդ դար առաջ փախչող, իսկ այսօր մեր զինվոր որդիների ու կամավորագիր եղբայրների դեմ անզոր թշնամու դարանակալ գործողություններով բնորոշվող վտանգաշատ անորոշություն է տիրում Արցախի ու Հայաստանի սահմաններում:

Այն համընկավ տխրահամբավ «Օղակ» գործողության` Գետաշենի, Մարտունաշենի, Հադրութի ծայրակետային գյուղերի, Գորիսի ու Նոյեմբերյանի շեների վրա հակառակորդի հարձակումների 25-րդ տարելիցին: Բայց հիշենք, որ այդ դժվարին ժամանակներից ընդամենը մեկ տարի անց` 1992-ի մայիսին Շուշի բերդաքաղաքի դարձակետային գրոհն էինք նախապատրաստում: Մենք «սմենափոխի» ժամանակը լրանալուն պես հետ դարձողներ չենք, Արցախի դիրքերում ենք տոնելու Շուշիի ու Բեռլինի ազատագրման տարեդարձերը, բայց ապրիլյան հարձակումները հետ մղելուց հետո, հասկանում եք, թե որքան կարևոր և անհրաժեշտ է, որպեսզի թարմ ուժեր լինեն մեր կողքին:

Եկե՛ք այսօր էլ միասին կանգնենք դիրքերում, որ խաղաղությունը վերահաստատելով դառնանք տուն՝ սպասելով մեր զինվորների հաղթական վերադարձին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս