Կոչ ենք անում բոլորին համախմբվել հայոց պետականության դրոշի շուրջ, անխոցելի ու հզոր պահել մեր Հայրենիքը, մշտապես հովանի լինել և ամրագրել հայոց բանակի ոգին՝ որպես հայոց պետականության պաշտպանության ռահվիրայի, քանզի կա ազգային բանակ, կա հզոր ազգային պետականություն:
«Այսօր իրավիճակը սահմանագծում համեմատաբար հանգիստ է, իհարկե, խախտումներ եղել են, բայց ՊԲ-ի ղեկավարության տեղեկատվությամբ՝ այդ խախտումներն արժանի հակահարված են ստացել»:
Այդ գործընթացը, որի առաջին փուլը պետք է ավարտվեր Արաքս-Կուրյան տարածքի վրա իրապես ինքնիշխան Հայկական պետության ձևավորմամբ, մեր ներքին արատների ու սխալների պատճառով կորցրեց իր սկզբնական էներգիան ու թափը, ընդմիջվեց կորուստներով և, ի վերջո՝ կասեցվեց 1994 թ. մայիսի 12-ի՝ հայության շահերին հակասող հրադադարով:
Դիտարկմանը, թե Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, Ի. Վոլինկինն այսպես արձագանքեց. «Ցույց տվեք փաստաթղթեր, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին: Այն, որ կվաճառի, դեռ չի նշանակում, որ շարունակում է վաճառել: Մենք զենք ենք մատակարարում նաև Հայաստանին»:
Մայիսի 8-ին, ժամը 23.04-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Լեռնանիստ ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սերժ Սարգսյանը միջոցառման մասնակիցների հետ դիտել է ՀՀ զինված ուժերի, ՌԴ սահմանպահ ծառայության, պատվո պահակախմբի ստորաբաժանումների, Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտների և Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների հանդիսավոր քայլերթը:
Պատմությունը պատահականություններ չի ունենում: Պատահական չէին Երկրորդ համաշխարհայինի հայ մարշալներն ու ծովակալները, հարյուրից ավելի հերոսները, Բեռլին մտած Թամանյան դիվիզիան ու Քյոնիգսբերգը գրաված Բաղրամյանը: Եվ պատահական չեն Շուշին, Արցախն ու սահմանակից հայկական տարածքները ազատագրած նոր ռազմիկները, նոր հերոսները, նոր զորավարները:
«Միշտ էլ լինում են իրականության մեջ նման համադրություններ, և այս պահին նման թեմաներ քննարկելը գովելի չէ: Ցանկացած մարդ, եթե կարող է, պետք է իր օժանդակությունը ցուցաբերի բանակին»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության արհեստակցական կազմակերպությունը բնակարան է ձեռք բերել Գյումրիում բնակվող, Թալիշում զոհված Հրաչ Գալստյանի ընտանիքի համար։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում համայն Մեր ժողովրդին` Հաղթանակի և խաղաղության պանծալի տոնի և Շուշիի ազատագրման օրվա առիթով:
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի մարտական հենակետեր:
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Այսօր լրանում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 71-ամյակը և Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձը:
Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Մեր ժողովրդի համար Երկրորդ համաշխարհային պատերազմը դարձավ իսկապես Հայրենական մեծ պատերազմ: Բազում հայորդիներ կռվեցին իրենց հայրենիքի ազատության և լուսավոր ապագայի համար:
Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Մայիսի 9-ին, ժամը 02.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը դարձնելով անանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 8-ին, ժամը 20.38-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մայիսյան գյուղի գյուղապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենա է շրջվել անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
2016թ. ապրիլի 1-ի դրությամբ ավտոպահովագրող գործակալություններին ԱՊՊԱ պայմանագրերի համար վարորդները վճարել են 5 մլրդ 811.7 մլն դրամ: Ըստ Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած տվյալների, ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 437,424:
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր` մայիսի 8-ին, հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալով է պարգեւատրվել լեյտենանտ Բաբկեն Մովսիսյանին:
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր` մայիսի 8-ին, հայրենիքին մատուցած ծառայությունների համար հուշամեդալով է պագեւատրել ժամկետային զինծառայող Արսեն Օհանջանյանին:
Բոլոր 8 երեխաները տղաներ են։ Նրանցից 4-ը հաշվառված են Երևանում, 3-ը՝ Լոռու մարզում, 1-ը՝ Շիրակի։
Մայիսի 8-ին, ժամը 16.53-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Խարբերդի ամառանոցների 27-րդ փողոցի թիվ 419/1 տանը:
Գործարար, Տաշիր ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը բնակարան է նվիրել զոհված սպա Հրաչ Գալստյանի նորածին դստերը:
Մայիսի 8-ին, ժամը 16.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտակայքից ծուխ է նկատվում:
Մայիսի 9-ին, 13-ին առանձին շրջաններում առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, մայիսի 10-12-ին շրջանների մեծ մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 10-12-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանը շնորհավորական խոսք է հղել Երկրապահի օրվա առթիվ, որը տեղադրվել է ԵԿՄ պաշտոնական կայքում։ Մանվել Գրիգորյանը նշել է:
Աբու Դաբիի Ազգային Առաջնորդարան այցելած Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը «Սուրէն Գոճաքեան» սրահում մայիսի 7-ին հանդիպել է Թեմի Կաթողիկոսական փոխանորդին, հոգևոր հովվին, Աբու Դաբիի ազգային երեսփոխաններին, ազգային վարչության, նորակառուց ազգային «Արա Խանոյեան» վարժարանի տնօրինության եւ ուսուցչական կազմին, եկեղեցու թաղականության, տիկնանց հանձնախումբի եւ դպրաց դասի անդամների ու հարակից մարմինների ներկայացուցիչներուն հետ։
Երկրապահ կամավորականների միության Շիրակի մարզային խորհրդի անդամներն այցելեցին Ախուրյանի ծննդատուն՝ զոհված հերոս Հրաչ Գալստյանի նորածին դուստր Անահիտին:
1992թ. այս օրը հայկական ռազմական ուժերը սկսեցին Շուշիի ազատագրումը: Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի նշանակալից հաղթանակն էր Արցախյան գոյամարտում:
2015թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում 2 անձանց փոխարեն քվեարկելու մեջ մեղադրվող հանձնաժողովի կին անդամը դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել: Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ կնոջ նկատմամբ որպես պատիժ է նշանակվել՝ 600 հազար դրամ տուգանք:
Դեպի Մյունխեն չվերթները սկսվելու են սեպտեմբերի 23-ից եւ իրականացվելու են ամեն երկուշաբթի եւ ուրբաթ: Տոմսի արժեքը՝ սկսած 39.99 եվրոյից: