Մայիսի 21-ին, ժամը 08.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 02.30-ին, Էդուարդ Պողոսյանը մահացել է:
Հայաստանի օդային դարպասների կայքի համաձայն, ուժեղ քամին ազդել է «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների և վայրէջքների ժամերի վրա:
Ֆ. Թավասոլին տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ: Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դախազություն և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:
Արմավիրի մարզում մայիսի 23-ին ժամը 15:00-15:20-ի սահմաններում գրանցվել է ուժեղ քամի` 23մ/վ, Աշտարակում՝ 13-20մ/վ, Երևանում՝ 8-20մ/վ արագությամբ: Ըստ կանխատեսումների` քամին հնարավոր է շարունակվի ևս 2 ժամ:
Հնարավոր է` քամին շարունակվի ևս 2 ժամ: Քաղաքացիներին խորհուրդ է տրվում մնալ շինությունների ներսում:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ժողովրդին, կամավորական շարժմանը, բոլոր կամավորներին, պատերազմի մեր բոլոր մասնակիցներին, իրենց փորձի համադրմամբ մեր այսօրվա առաջին գծում գտնվող բանիմաց, խելացի, գրագետ հրամանատարների և զինվորների հետ մեր առջև դրված մեր երկրի՝ Արցախի պաշտպանության խնդիրը իրականացնելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ս. Օհանյանը:
Այսօր Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բուռն քննարկում ծավալվեց արտաբյուջեների հետ կապված: Պատգամավորները հարց բարձրացրին արտաբյուջեները խորհրդարանական կարգով հաստատելու մասին: Այդ պահին նույնիսկ եղանակը կտրուկ վատացավ ու փոթորկվեց:
Մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, մայիսի 25-ին առանձին շրջաններում, մայիսի 26-28-ը շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ։
Երեկ անծանոթ մի տղամարդ գառնեցի Սահակ Սահակյանին սպառնացել է գցել մեքենայի տակ։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Գառնի գյուղի բնակիչներից Արուսյակ Այվազյանը, որը, ինչպես և Սահակյանը, պայքարում էր Ազատ գետից Արարատի մարզ ջուր տեղափոխելու ՀՀ կառավարության ծրագրի դեմ։
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` Սերժ Սարգսյանը որոշել է գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից։
Փոքրիկ Մանեն օգնության կարիք ունի: Առաջին հայացքից թվում է, թե այս հրաշքի մոտ ամեն ինչ կարգին է, այն ինչ փոքրիկ Մանեն ամբողջովին խուլ է: Բժիշկների տված եզրակացությունը բազմաթիվ հետազոտություններից հետո ուղղակի սարսափելի էր այս նորաստեղծ ընտանիքի համար:
Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի գրաված տարածքի նկատմամբ հայկական կողմից «ստեղծվել է այնպիսի դիրքային պաշտպանություն, որով վերահսկողությունը ազդեցության, նախաձեռնողականության, կրակային խոցման առումով Պաշտպանության բանակի անձնակազմի ձեռքերում է»:
Ողբերգական վթար Գյումրիում: Մայիսի 23-ին՝ ժամը 01.13-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրու Երևանյան խճուղում «Ֆորդ տրանզիտ» մարդատար միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, հարվածել սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Ապրիլյան քառօրյա պատերազմից ժամանակ եւ դրանից հետո հայկական կողմը 100-ից ավել զոհ ունեցավ: Մինչ պատերազմական իրադարձությունները հայկական ընկերություններից մեկը ստեղծել էր մի սարք, որը ե՛ւ գիշերը, ե՛ւ ցերեկը կարող էր դիտարկում իրականացնել եւ հայտնաբերել ցանկացած շարժ:
Ի Տեր է հանգչել Արցախի թեմի սպասավոր, Գանձասարի վանքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Գրիգոր քահանա Մարկոսյանը։
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը հանգիստ է, կրակոցների թիվը շատ քիչ է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով մայիսի 22-ին եղել է Արցախում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանգրով Թեմուր Շահնազարյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացման արարողությանը: Այն բացվել է մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հարակից պուրակում: Արձանի քանդակագործն է Համլետ Մատինյանը, ճարտարապետը` Միքայել Միսակյանը:
Մայիսի 22-ին, ժամը 16.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2009 թ. ծնված Յուրիկ Ե.-ն, 2005 թ. ծնված Մարինա Ե.-ն և 1986 թ. ծնված Արփինե Բ.-ն:
Քաղբանտարկյալ, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը ողջունում է Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու պատասխանատվությունն ստանձնելու վերաբերյալ Ժիրայր Սէֆիլյանի պատրաստակամությունը:
Պատմության ընթացքում մեր տարածաշրջանում հաճախակի առկա է եղել լարվածության և քաղաքական բարդ իրավիճակ: Սակայն անկախությունը, նոր դարաշրջան է բացել մեր ժողովրդի համար:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` դանակով շտապ օգնության ավտոմեքենայի, ապա նաեւ` ոստիկանության աշխատակցի վրա հարձակվելու դեպքի առթիվ:
Ի՞նչ է լինելու կառավարության նախաձեռնած օպտիմալացման շրջանակներում կրճատված 800 ավտոմեքենաների հետ: Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Էդ արժեթղթերը, որ բաց էինք թողնում, դրանց անունը Քարդաշյան էր, չէ՞»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հետաքրքրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Մայիսի 23-ին, ժամը 08.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում՝ «Ժանմարկետ» խանութում, ծուխ է նկատվում:
Մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել:
Մայիսի 23-ին, ժամը 07.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ավան վարչական շրջանի Չարենցի թաղամասի թիվ 11 շենքի մոտակայքում գտնվող հացի փռում:
Մայիսի 23-ին, ժամը 01.13-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում «Ֆորդ տրանզիտ» մարդատար միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Մայիսի 22-ին, ժամը 19.31-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին` Հայրավանք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: