Ստրասբուրգում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցում է ԵԽ Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ հանձնաժողովի՝ եվրոպական երկրների Օմբուդսմենների մասնակցությամբ հատուկ համաժողովին:
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը:
Երևանի Բաշինջաղյան փողոցում մայիսի 26-ի գիշերն արձանագրված հրդեհի հետևանքով այրված քաղաքացու վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Առկա են մարմնի 92% և շնչուղիների 20% այրվածքներ, գտնվում է ծայրահեղ ծանր այրվածքային շոկի մեջ: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Մայիսի 27-31-ը` առավելապես կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննությամբ՝ բնակարանի պատշգամբում հայտնաբերվել է Հայկարամ Առաքելյանի դին, որի արտաքին զննությամբ հայտնաբերվել են վնասվածքներ՝ ձախ աչքի արյունազեղում և քերծվածքներ՝ գլխի ու պարանոցի հատվածներում:
Դրամահավաքը նախաձեռնել են Գերմանիայում (Բեռլին) ուսանող արցախցի երիտասարդ Անդրանիկ Ասլանյանն իր ընկերներ՝ Տիգրան Մնացականյանի (Լոնդոն), Արման Բալայանի եւ Մխիթար Օգանեսյանի (Շվերին) հետ՝ ի նպաստ Արցախի անվտանգության ու պաշտպանության գործին:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող, սերժանտ Հակոբ Գևորգյանի սպանության դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։
Համայնքի ղեկավարն ասաց, որ չգիտի՝ ինչ հանգամանքներում է մահացել 19-ամյա զինծառայողը. «Զորամասի ներկայացուցիչներն ասացին, որ իրեն ներկայացրել են «Արիության մեդալի»»:
Մայիսի 26-ին, ժամը 13.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցի Բժշկական համալսարանի մոտակայքում, օդային անցման վրայից քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ վնասելով դաստակը:
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Վահե Արգամի Եղոյանի մահվան հանգամանքները։
Մայիսի 26-ին, ժամը 12.50-ից մինչև ժամը 12.56-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 1 կայանքից Լոռու մարզի Միխաելովկա համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 50 կրակոց:
Ժամկետային զինծառայողները վիճաբանել են, որն ավարտվել է սերժանտ Հակոբ Գևորգյանի սպանությամբ։
Կառավարության որոշման նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նախագծով առաջարկվում էր զինակոչվող քաղաքացիների սերմնաբջիջների պահպանությունը այդ նպատակով ստեղծված սերմնաբջիջների պահպանության բանկում
«Մեզնից յուրաքանչյուրը մեր աշխատավայրում պետք է վարվի այնպես, ինչպես իր տանն է վարվում…
Մայիսի 26-ին, ժամը 10.42-ին տեղեկատվություն է ստացել, որ Հովտամեջ-Աղավնատուն ավտոճանապարհի մոտակայքում՝ ջրատարի մեջ հայտնաբերվել է կնոջ դի, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի եկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Մարդիկ այս ընթացքում վերադարձել են՝ մի դեպքում իրենց բնակավայրեր, և մյուս դեպքում՝ Արցախում առկա այլ բնակարաններ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է տվյալներ հավաքագրել 2016 թ. ապրիլին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում անհայտ կորած անձանց, ռազմագերիների և զոհված անձանց վերաբերյալ, ինչպես նաեւ նրանց զոհվելու եւ անհայտ կորչելու պատճառների եւ հանգամանքների վերաբերյալ:
Մայիսի 24-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ վերքեր, ծանր գանգուղեղային տրավմա, գլխուղեղի սալջարդ, գանգոսկրի բաց կոտրվածք` ձախից» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1940 թ. ծնված Ատալյա Վ.-ն:
Մայիսի 25-ին, ժամը 11.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1968 թ. ծնված Արմեն Առաքելյանը և հայտնել, որ հայրը` 1936 թ. ծնված Հայկարամ Առաքելյանը, մահացել է:
Մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել:
Մայիսի 26-27-ին հանրապետության տարածքը կգտնվի Միջերկրական ծովից մոտեցող ցիկլոնի ծայրամասերում, ուշ երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, որոնց հավանականությունը հատկապես մեծ է Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային բնակավայրերում և Գեղարքունիքում:
Մայիսի 25-ին, ժամը 07.23-ին տեղեկություն է ստացվել, որ Վեդի-Գինեվետ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ջրանցքը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 25-ի կեսօրից հետո և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից վերսկսել է խախտել նախորդ գիշեր և մինչև կեսօր պահպանված կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
Մայիսի 26-ին, ժամը 00.43-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 180 շենքի մոտ քաղաքացի է այրվում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 26-ին’ պլանայինև վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համարկհոսանքազրկվեն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 26-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 27-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Աղյուսագործների, Արհեստավորների փողոցների, Տիգրան Մեծի պող. 21, 23, 25, 27, 27/2, 29, 29Ա, 29Բ, 31 համարների ջրամատակարարումը:
ՀՀ կառավարությունը նախատեսում է լրացում կատարել սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ՝ այնտեղ ներառելով նաև Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքը:
Երեկ` մայիսի 24-ին, Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ վերքեր, ծանր գանգուղեղային տրավմա, գլխուղեղի սալջարդ, գանգոսկրի բաց կոտրվածք ձախից ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել վիրավոր մի կին: