Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝
Մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, մայիսի 25-ին առանձին շրջաններում, մայիսի 26-28-ը շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 24-ին կնվազի 2-3 աստիճանով, մայիսի 26-ի ցերեկը նույնքան կբարձրանա:
Երևանում՝
Մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 25-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, մայիսի 26-28-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վրկ:
Երևանի մայիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 33.60C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 6.10C (1991թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 19.00C