Հայրավանք գյուղի մոտ ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Մայիսի 22-ին, ժամը 19.31-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին` Հայրավանք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 34 LS 448 պետհամարանիշով (վարորդ Ա. Մ.) և «ՎԱԶ-2108» մակնիշի 34 AL 186 պետհամարանիշով (վարորդ Դ. Կ.) ավտոմեքենաները: Ա. Մ.-ն (ծնվ. 1985թ.), Դ. Կ.-ն (ծնվ. 1959թ.) և «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Հ.-ն (ծնվ. 1962թ.) տեղափոխվել են Գավառի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են կայուն ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոննների փականները:

Տեսանյութեր

Լրահոս