Ազատ գետի համար պայքարող գառնեցուն սպառնացել են գցել մեքենայի տակ. epress.am
Երեկ անծանոթ մի տղամարդ գառնեցի Սահակ Սահակյանին սպառնացել է գցել մեքենայի տակ։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Գառնի գյուղի բնակիչներից Արուսյակ Այվազյանը, որը, ինչպես և Սահակյանը, պայքարում էր Ազատ գետից Արարատի մարզ ջուր տեղափոխելու ՀՀ կառավարության ծրագրի դեմ։
«Երեկ Սահակը եկել էր իմ դեղատուն, միասին խոսում էինք, թե ինչքան լավ է, որ գետը փրկեցինք։ Հետո Սահակն ասեց՝ գիտես, ինձ ժամը 19։00-ի սահմաններում Գառնիի ձորում մի տղամարդ ա մոտեցել, ասում ա՝ քեզ խելոք պահի, թե չէ կգցենք մեքենայի տակ, հետո էլ գետը կգցենք։ Ես Սահակին ցույց տվեցի ինձ դեղատանը սպառնացող մարդու նկարը, ասեց, որ շատ նման է։ Մեքենան էր հիշել․ ասեց, որ ռուսական համարանիշով սև ջիպ էր։ Սահակն էլ Արցախյան պատերազմի ազատամարտիկ է, հաշմանդամություն ունի։ Նա շատ բարի անձնավորություն է»,- պատմել է Արուսյակ Այվազյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: