Բաժիններ՝

Քաղաքացիներին խորհուրդ է տրվում մնալ շինությունների ներսում. ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ուժեղ քամու հետևանքների առնչությամբ 15:40-ի դրությամբ դեռևս ահազանգեր չի ստացել: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան` հայտնեցին նախարարությունից: «Կարող ենք ասել, որ դեռևս չեն ստացվել ահազանգեր:

Ժամը 15:00-15:20-ի դրությամբ` ուժեղ քամի է գրանցվել Արմավիրի մարզում` 23 մետր/վայրկյան արագությամբ, ինչպես նաև Աշտարակ քաղաքում` 13-20 մետր/վայրկյան արագությամբ: Երևանում քամին սկսվել է 8 մետր/վայրկյան արագությունից և զարգացել մինչև 20 մետր/վ»,-նշեցին ԱԻՆ-ից: Հայտնեցին նաև, որ հնարավոր է ուժգին քամին շարունակվի ևս երկու ժամ:

«Հաստատ չէ, բայց կա հավանականություն, որ քամին կշարունակվի, Երևանում արագությունը զարգանա մինչև 21 մետր/վայրկյան: Արտակարգ իրավիճակների նախարարությունը քաղաքացներին խորուրդ է տալիս մնալ շինությունների ներսում»,-հավելեցին նախարարությունից:

Քամին Երևանում տապալել է ծառեր, քշել տանիքներ, կիսակառույց շենքերից պոկել շինարարական որոշ կոնստրուկցիաներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս