Բաժիններ՝

Մանրամասներ՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքից

Tsayg.am. Ողբերգական վթար Գյումրիում: Մայիսի 23-ին՝ ժամը 01.13-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրու Երևանյան խճուղում «Ֆորդ տրանզիտ» մարդատար միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, հարվածել սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 20 SU 334 պետհամարանիշով մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, հարվածել սյանը, ինչի հետեւանքով 9 անձ տեղափոխվել է հիվանդանոց: Ուղևոր՝ Տիգրան Խաչատրյանը` ծնված 1968, թվականին՝ հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Տուժածների մոտ ախտորոշվել են տարբեր աստիճանի կոտրվածքներ և վնասվածքներ: Հիվանդներից 4-ը գտնվում է վերակենդանացման, իսկ մյուս 4-ը՝ վիրաբուժական բաժանմունքներում: 3-ը՝ վիրահատվել են:

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը «Այսօր» լրատվականի հարցամանն ի պատասխան հաղորդել է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեկան գործ Քրեկան օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նշանակված են մի շարք փորձաքննություններ, դեպքի մանրմասները պարզելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս