Սեյրան Օհանյանը շնորհակալ է կամավորներից

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալ է կամավորներից, ովքեր ինչպես թեժ մարտական գործողությունների օրերին, այնպես էլ այժմ առաջնագծում են: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ժողովրդին, կամավորական շարժմանը, բոլոր կամավորներին, պատերազմի մեր բոլոր մասնակիցներին, իրենց փորձի համադրմամբ մեր այսօրվա առաջին գծում գտնվող բանիմաց, խելացի, գրագետ հրամանատարների և զինվորների հետ մեր առջև դրված մեր երկրի՝ Արցախի պաշտպանության խնդիրը իրականացնելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ս. Օհանյանը:

Նա նշեց, որ հասարակական կամ այլ կազմակերպությունների հենքի վրա ձևավորված կամավորական ստորաբաժանումները, որոնց ծառայությունն իրականացվել է տարբեր հերթափոխերով, մեծ աջակցություն են ցուցաբերել Պաշտպանության բանակին: «Այդ հերթափոխերն այսօր էլ շարունակվում են: Այն կամավորները, որոնք դեռևս ցանկանում են ներկա գտնվել Պաշտպանության բանակում, նրանք ներկա են»,- նշեց նա` հավելելով, որ կամավորների մի մասն էլ հետ է վերադարձել իր բնականոն կյանքին:

Տեսանյութեր

Լրահոս