Բաժիններ՝

Հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի մայիսի 23-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ Ա.Դարբինյանի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի միկրոավտոբուսը Գյումրի քաղաքի թիվ 9ա շենքի դիմացի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մեղատյա էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից ուղևորներից մեկը՝ Տիգրան Խաչատրյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և ևս 7 ուղևոր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու համար, նշանակվել են փորձաքննություններ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս