Բաժիններ՝

Լարված իրավիճակ Մաշտոցի պողոտայում. Վալերի Օսիպյանը սպառնում է ուժ կիրառել և բերման ենթարկել

Քիչ առաջ «Հաց բերող» Արթուր Սարգսյանին սատարողների երթի ընթացում Մաշտոցի պողոտայի հատվածում քաշքշուկ սկսվեց երթի մասնակիցների և ոստիկանների միջև: Ոստիկանները հորդորում էին ցուցարարներին բացել ճանապարհի երթևեկելի հատվածը:

«Դուք արհեստականորեն լարում եք իրավիճակը»,- հայտարարեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Քաղաքացիներից մեկն ասաց, որ ՀՀ իշխանությունները վաղուց են լարել ոստիկանների ու քաղաքացիների միջև հարաբերությունները:

Այս պահին ոստիկանների և ցուցարարների միջև բախումները շարունակվում են: Վ. Օսիպյանը սպառնաց, որ կարգ խախտողները հենց հիմա պատասխանատվության կենթարկվեն: Վ. Օսիպյանը նաև ասաց, որ եթե կարգ խախտվի, իրենք ուժ են կիրառելու ու մարդկանց բերման ենթարկեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031