Ազատության հրապարակից մեկնարկեց «Հաց բերողին» սատարողների երթը

«Երեկ վարչապետի օգնականը մեզ ասաց, որ կպատասխանեն մեր դիմումին, բայց քանի որ նախապես ինֆորմացիա ունեցա, որ դիմումը մերժվել է, ընկերներիս ուղարկեցի, որպեսզի նամակի պատասխանը ստանան ու բերեն այստեղ, որպեսզի մենք բոլորս չգնանք այնտեղ ու խաբված կանգնենք»,- Ազատության հրապարակում հայտարարեց Շահեն Հարությունյանը՝ հայտարարելով, որ անգամ մերժումի պատասխանը չեն տվել իր ընկերներին։

«Ես երեկ հայտարարել էի, որ, եթե չկա պատասխան, դա հավասար է մերժմանը։ Հիմա փաստացի հրաժարվում են «Հաց բերողին» հուղարկավորել Եռաբլուրում։ Երեկ էլ նշել էի, որ ունենք շատ կարևոր 3 պահանջ, բայց անհասկանալի պատճառներով՝ հանրության մեջ տարածվել է կարծիք, թե մենք թատերաբեմ ենք այստեղ դարձրել և պահանջում ենք միայն Արթուրին Եռաբլուրում հուղարկավորելու խնդիրը։ Նման բան չի եղել։ Մեր պահանջներն են՝ Արթուրին հուղարկավորել Եռաբլուրում, պատասխանատվության ենթարկել բոլոր այն մարդկանց, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապ են ունեցել նրա սպանության հետ, և երրորդ՝ կյանքի կոչել Արթուրի և բոլորիս ցանկությունը՝ Սերժ Սարգսյանին հեռացնել իր աթոռից»,- ասաց նա։

Նա նշեց, որ պահանջում են նաև պաշտոնաթող անել արդարադատության նախարարին և գլխավոր դատախազին։ Նա կոչ արեց ոչ կոռեկտ բառեր չհնչեցնել, երթերի ընթացքում կարգ ու կանոն պահպանել։

Ապա մեկնարկեց նրանց երթը։ Շահեն Հարությունյանը չհայտարարեց երթուղին, միայն ասաց, որ քայլելու են Երևանի փողոցներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031