Բաժիններ՝

Արթուր Սարգսյանի դիահերձումը դեռ չի կատարվել. «Փաստինֆո»

Անձի դիակը դատաբժշկական փորձաքննության ենթարկելու համար որքան շուտ կատարվի, այնքան լավ, սակայն մահանալուց հետո 12 ժամից շուտ իրավունք չունեն դիահերձում կատարել: «Փաստինֆո»-ի թղթակցի խնդրանքով պարզաբանեց դիահերձարանի բաժնի վարիչ Շավարշ Գևորգյանը:

Շավարշ Գևորգյանը նշեց, որ դիահերձում կատարելը նպատակահարմար է մահանալուց 12-ից 48 ժամվա ընթացքում, որպեսզի նորմալ արդյունքներ ստացվեն:
«Որքան թարմ, այնքան լավ, սակայն 12 ժամից ոչ պակաս, մինչև 12 ժամ իրավունք չունենք դիահերձում կատարելու»,-ասաց նա:

Դիակը հնարավոր է պահել երկար՝ մինչև 48 ժամ, սառնարանային պայմաններում, իսկ դրանից հետո հետզհետե տեղի են ունենում փոփոխություններ՝ բջջային կազմն է վերանում, ձևաբանական փոփոխություններ են տեղի ունենում, ինչն աղավաղում է պատկերը, և չես կարողանում հստակ կողմնորոշում կատարել և դատողություններ անել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս