Բաժիններ՝

Իրավիճակը հանդարտվեց. Բերման ենթարկվածներ չկան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հաց բերող» Արթուր Սարգսյանին սատարողների երթի ընթացքում քիչ առաջ Մաշտոցի պողոտայում բախումներ տեղի ունեցան ոստիկանների և ցուցարարների միջև:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զրուցեց Շահեն Հարությունյանի հետ, հստակեցրեց՝ երթուղին որն է լինելու. «Հարգելի Շահեն, դուք սահմանափակել եք քաղաքացիների ազատ տեղաշարժը, սրանք անկարգություններ են»,- հայտարարեց Վ. Օսիպյանը:

Ցուցարարներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք կա՞ն բերման ենթարկվածներ: Ի պատասխան՝ Վ. Օսիպյանն ասաց, որ չկան: Նա հորդորեց հանգիստ շարունակել երթը: Այս պահին երթի մասնակիցները քայլում են Մաշտոցի պողոտայով դեպի Ամիրյան փողոց, որտեցից էլ կշարժվեն դեպի ՀՀ կառավարության շենքի մոտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս