Մի քանի ժամ է՝ Գյումրիում սարսափելի լարված իրավիճակ է. Թատերական հրապարակում այսօր տեղի ունեցող բազմամարդ խաղաղ հանրահավաքը ընդմիջվել է գողականների հրահրած սկանդալներով:
Քիչ առաջ Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով նախնական տվյալներով շտապօգնության մեքենաներով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել տարբեր վնասվածքներ ստացած 20, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ 1, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն՝ 1 և «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ 7 տուժած:
ՀՀ Ոստիկանությունը պետք է անմիջապես ներկայացնի պարզաբանումներ լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրմանը, նրանց գործունեությանը խոչընդոտելուն քաղաքացիական հագուստով ոստիկանների հնարավոր ներգրավման մասին:
ArmLur.am-ը քիչ առաջ տեղեկացրեց, որ զինված անհայտ մարդկանց կողմից հետապնդվում են կայքի նկարահանող խմբի անդամները և ԱԺ պատագամավոր Զարուհի Փոստանջյանը:
Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Նորքի հիվանդանոցում վիրավորվածների թիվն աճում է. «Մարդկանց աչքերն են դուրս եկել, թև ու ոտքերն են կոտրվել… Հորս արմունկի ոսկորնա ջարդվել»:
Սարի թաղում իրադարձությունները լուսաբանելու ժամանակ քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվել «Արմենիա» հեռուստաընկերության ԺԱՄԸ լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը:
Լարված իրավիճակ Սարի թաղում և Խորենացի փողոցում․ ՈՒՂԻՂ միացում
«Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված՝ ՊՊԾ գնդի տարածքում վիրավորվածներից մեկին, ով ստացել է ձախ ազդրի բեկորային վնասվածք, այս պահին վիրահատում են։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, մյուս վիրավորվածի երկու ազդրի մանր բեկորային վերքերը մշակվել են, վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 29-ին ՊՊծ գնդի տարածքից կրակահերթեր արձակած եւ իրավապահների պատասխան կրակից վիրավորված […]
ՀՀ ոստիկանությունը հերքում է պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գործողության մասին լուրերը:
ՀՀ ոստիկանությունն արտերկրից դիպուկահարներ կանչելու մասին լուրերը համարում է մանկամիտ հայտարարություններ և կոչ անում չշիկացնել մթնոլորտը: «Որոշ անձինք արդեն մի քանի ժամ անհեթեթ տեղեկություններ են տարածում, թե իբր արտերկրից դիպուկահարներ են կանչվել: Կոչ ենք անում նման մանկամիտ հայտարարություններով չգրգռել մարդկանց ու չշիկացնել մթնոլորտը»:
Սարի թաղում քիչ առաջ տներից մեկում ծխանռնակներ են ընկել, ինչի հետեւանքով տան անդամները վնասվածքներ են ստացել:
Սարի թաղից մարդկանց շարունակում են բերման ենթարկել: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հովհաննես Մովսիսյանը, կարմիր բերետավորները բռնի ուժով մարդկանց փողոցից բերման են ենթարկում:
Սարի թաղում ոստիկանության և ցուցարարների բախումը լուսաբանող լրագրողներ Կարլեն Ասլանյանը և Հովհաննես Մովսիսյանը հարձակման են ենթարկվել քաղաքացիական հագուստով անձանց կողմից:
Ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին Ազատության հրապարակից Սարի թաղ եկած ցուցարարների դեմ:
Այս պահին ոստիկանության ՊՊԾ գնդում իրականացվում են գործողություններ, որի մասին հստակ որեւէ մեկը ոչինչ չգիտի:
Ոստիկանությունը սկսեց կրակոցներ արձակել: Մի քանի կրակոցից հետո ոստիկանները սկսեցին մարդկանց բերման ենթարկել: Ոստիկանական շարքերն առաջ են գալիս Խորենացի փողոցով: Գնդի տարածքից լսվում են պայթյունների ձայներ:
Խորենացի փողոցում իրավիճակը ներկայումս շատ լարված է:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ուշադիր հետևում է Խորենացու փողոցի իրադարձություններին` հուսալով, որ կգտնվի հանգուցալուծումը և հաշվի կառնվի հարգանքը մարդու կյանքի և արժանապատվության նկատմա
Ճեղքելով ոստիկանական պատնեշը և անակնկալի բերելով ոստիկաններին՝ ցուցարարների մի մասը կարողացավ բարձրանալ Սարի թաղ, որտեղից ճանապարհ կա դեպի ՊՊԾ գնդի տարածք:
Հայաստանում գրանցված 1000 ամուսնական զույգի համեմատ` 2016թ. հունվար-հունիսին արձանագրվել է ամուսնալուծության 227 դեպք` 2015թ. հունվար-հունիսին արձանագրված 221-ի համեմատ:
Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ, «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը բաց նամակ է հղել հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանին՝ կապված ՊՊԾ գնդում զինված անձանց կողմից բժիշկների պատանդառության հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 11-ամյա երեխային վրաերթի ենթարկելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու դեպքի առթիվ:
Հուլիսի 29-ին, ժամը 15.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Նաիրիտ» գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է շտապօգնություն։
Պավել և Արամ Մանուկյանների պաշտպան Ինեսսա Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց, որ Արամ Մանուկյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվում է անտանելի պայմաններում` զուրկ սանիտարահիգիենիկ տարրական պայմաններից, նոր վիրահատված անձի համար սահմանված սննդակարգից, բժշկական մշտական, պատշաճ հսկողությունից:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս պահին Ազատության հրապարակում հանրահավաք է ընթանում՝ ի պաշտպանություն ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը գրաված «Սասնա ծռեր» խմբի: Քիչ առաջ ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ երթով շարժվում են դեպի Խորենացի փողոց:
Քիչ առաջ Երեւանի Խորենացի փողոց բերվեցին մոտ 2 տասնյակ ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով ՀՀ ոստիկանության զորքերի ծառայողներ, որոնք իրենց մոտ ունեն վահաններ, սաղավարտներ, հակագազներ, հակահրդեհային միջոցներ եւ այլ պարագաներ:
Մոսկվայում հուլիսի 30-ին կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառումների հանդիսավոր բացման արարողություններին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:
Քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, հետեւապես ձեռնպահ կմնանք փաստական հանգամանքներին անդրադառնալուց. փաստենք միայն, որ Ա.Սադոյանն ակնհայտորեն աղավաղված է ներկայացնում ՀՀ ՔԿ Նախագահի մոտ մասնավոր ընդունելության զրույցի բովանդակությունը, որոնց անդրադառնալ հարկ չենք համարում։
«ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր արձակած եւ իրավապահների պատասխան կրակից վիրավորված Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը տեղափոխվել են հիվանդանոց եւ անհրաժեշտ բուժօգնություն են ստանում»,- գրել է Աշոտ Ահարոնյանը:
«Տվյալ իրավիճակում, սակայն, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը նման առաքելություն չի կարող իրականացնել, քանի որ փակ, արգելափակված տարածքում գործելը դուրս է Ազգային ընկերության (ՀԿԽԸ) մանդատի շրջանակներից»: