«Հայկական Կարմիր խաչի ընկերությունը նման առաքելություն չի կարող իրականացնել»
«Կարմիր խաչի ընկերությունը» հաղորդագրություն է տարածել, որում ասված է.
«Հուլիսի 17-ից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հետևում է Երևանի Էրեբունի վարչական շրջանում ստեղծված իրավիճակին:
Ցավով պետք է նշենք, որ թյուր կարծիք է տարածվում հանրության շրջանում` Կարմիր խաչի, տվյալ դեպքում Հայկական Կարմիր խաչի ընկերության գործառույթների վերաբերյալ:
Հուլիսի 21-ին ՀԿԽԸ դիմել էր ակտիվիստների մի խումբ՝ բարձրաձայնելով իրավիճակի շուրջ իրենց մտահոգությունը և խնդրելով ներգրավվել` որպես չեզոք միջնորդ, տվյալ դեպքում պատանդներին և զինված խմբին սնունդ, ջուր փոխանցելու համար։
Տվյալ իրավիճակում, սակայն, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը նման առաքելություն չի կարող իրականացնել, քանի որ փակ, արգելափակված տարածքում գործելը դուրս է Ազգային ընկերության (ՀԿԽԸ) մանդատի շրջանակներից»: