Վանաձորում մեքենաներ են այրվել

Մարտի 24-ին, ժամը 02:15-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի ՔՇՀ-4 թիվ 29 շենքի բակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ շենքի բակում ամբողջությամբ այրվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 771 TT 71 պետհամարանիշով (վարորդ՝ 1989 թ. ծնված Ա. Ս.) ավտոմեքենայի սրահը և «BMW» մակնիշի 84 SS 844 պետհամարանիշով (վարորդ՝ 1982 թ. ծնված Հ. Զ.) ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:33-ին, մարվել՝ 02:59-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031