Բաժիններ՝

ԱՄՆ-ում քաղցած լաման սարսափեցրել է երեխային

ԱՄՆ-ի Թենեսիի նահանգի սաֆարի-պարկի լամաներին երկար կհիշեն Թրեյ Ջենսենը, նրա եղբայրն ու ծնողները: Զբոսանքի ժամանակ նրանց ավտոմեքենայի մոտ են հավաքվել մի քանի սոված կենդանիներ, որոնց ընտանիքը կերակրել է:

Սակայն ուտելուց հետո լամաները բառացիորեն փորձել են խցկվել ավտոմոբիլի խցիկը՝ լրացուցիչ կերի հետեւից: Դա սարսափելի վախեցրել է տղաներից մեկին՝ Թրեյին: Ահից երեխան կծկվել է նստոցի անկյունում եւ սկսել գոռալ ու լաց լինել, իսկ ընտանիքի անդամները սոսկ ծաղրի են ենթարկել որդու վախը:

Այս տխուր տեսահոլովակը, պարզվում է՝ զվարճացրել է YouTube-ի օգտատերերին, շաբաթվա սկզբից այն դիտել են ավելի քան 85 հազար անգամ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031