
Ավտովթարի են ենթարկվել ԵԼՔ դաշինքի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանը. shamshyan.com

Քիչ առաջ ավտովթարի են ենթարկվել ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը և ԵԼՔ դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արամ Սարգսյանը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նրանք վթարի են ենթարկվել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում՝ Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, իսկ ավտոմեքենայում, բացի Ն.Փաշինյանից, Է. Մարուքյանից և Ա. Սարգսյանից, եղել է նաև մեկ այլ անձ։