Որովհետև Սիմեոն ծերունին և Աննա մարգարեուհին դիմավորեցին Քրիստոսին, երբ տաճարին ընծայելու էին բերում:
Ուժեղացված ծառայություն Երևան մտնող ճանապարհահատվածներում և մայրաքաղաքում:
Արցախի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 19-ին, ժամը 16:16-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
ԽՍՀՄ տարիներին, մինչև 1992 թվականը, մեր երկրում առկա է եղել հակակարկտային ձեռնարկություն, որը երկրի 16 շրջաններում ունեցել է 60 հրթիռահրետանային մարտկոցներ, որոնցից յուրաքանչյուրում տեղադրված են եղել 4–5 զենիթային հրանոթներ և մեկ հրթիռային կայանք՝ պաշտպանելով 1 մլն հա հողատարածք։ Կայանքների կիրառումն ապահովել է 90-95 տոկոս արդյունավետություն։
Շարունակում եմ պնդել, որ 22.10.2016թ. կայացած Վաղաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրության գործընթացը ընթացել է խախտումներով: Շատ կասկածելի է դպրոցի կառավարման խորհրդի կազմը, որի մեջ գյուղապետի գլխավորությամբ ներկայացված են Սուվարյան գերդաստանի որոշ անդամներ, իսկ գյուղապետի կոռուպցիոն գործունեության մասին գյուղում խոսում են բոլորը և նրա համար դպրոցի գործերի մեջ խառնվելն անհրաժեշտ է օդ ու ջրի պես:
Պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի մայրաքաղաքի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:
Գյումրիում տարեցտարի պակասում է գրավաճառների թիվը. գրքի պահանջարկը եւս նվազում է: Թեպետ էժան են վաճառվող գրքերը, այնուհանդերձ գնորդներ չկան: Մինչդեռ 1990-ականներին գիրք գնելու համար հերթեր էին գոյանում ինչպես գրախանութներում, այնպես էլ փողոցներում:
Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մատթիաս Քիսլերի հատուկ հյուրն է եղել տաքսու վարորդ Սուրեն Սողոյանը, ով իր տաքսու մեջ գտել էր դեսպանի անձնական բջջային հեռախոսը և այն բերել դեսպանություն։
Միկրոալիքային վառարանի կամ վարսահարդարիչի օգնությամբ նոթատետրում գրվածը ջնջելը և հաջորդ օրվանից ամեն ինչ սկզբից սկսելն այլևս ֆանտաստիկա չէ։
Է. Կ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իր հայցադիմումների առթիվ դատարանում քննված գործերով տրված կատարողական թերթերի հիման վրա որոշում է կայացվել արգելանք կիրառել Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 1-ին շենքի թիվ 45 հասցեի բնակարանի նկատմամբ: Սակայն ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Շենգավիթի բաժնի ծառայողները հարուցված կատարողական վարույթով պատշաճ գործողություններ չեն կատարել:
Ադրբեջանական քարոզչության պատվիրատուները կեղծ օգտատերերի կողմից հորինված լուրերում խոսում են զենքերի կիրառման մասին միջազգային պայմանագրերին՝ փորձելով ադրբեջանցիներին համոզել, թե իբր հայկական կողմը նոր ձեռք բերվող զենքերի կիրառման իրավունքը չունի:
Այսօր Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի հատուկ հյուրն էր երեւանցի տաքսու վարորդ Սուրեն Սողոյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Վայոց Ձորում 32-ամյա տղամարդու մահվան հանգամանքները:
Գողացված բանկային քարտով գումար է կանխիկացրել: Կադրում երևացող քաղաքացուն ճանաչողներին խնդրում ենք արձագանքել:
ՀՀ ԶՈՒ ԳՇ ութերորդ բաժնի պետը մասնակցում է 2017թ. հուլիսի 19-ից 20-ը Աստանայում ընթացող ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի կենտրոնական ծածկագրային մարմինների պետերի ամենամյա խորհրդակցությանը:
Ուշադրություն. որոնվում է որպես անհետ կորած:
Քիչ առաջ դատավորը հրապարակեց իր որոշումը, որով սանկցիա կիրառեց նիստերի դահլիճը լքած 9 փաստաբանների՝ Ինեսսա Պետրոսյանի, Դավիթ Գյուրջյանի, Աննա Ջուվանովայի, Երվանդ Վարոսյանի, Հրանտ Գևորգյանի, Արա Ղարագյոզյանի, Տիգրան Հայրապետյանի, Արմինե Ֆանյանի, Հարություն Բաղդասարյանի նկատմամբ: Դատարանը կդիմի Փաստաբանների պալատ՝ նրանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հուլիսի 19-ին ապօրինի անտառահատումների և այս ոլորտում կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի հիմնահարցերի շուրջ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների և անտառային ֆոնդեր ունեցող մարզերի դատախազների մասնակցությամբ:
Երևանի Ֆիրդուսի փողոցի տոնավաճառի ապամոնտաժումը վերսկսվեց և առևտրականները հավաքում են իրենց ապրանքները:
«Ամեն անգամ, երբ այս հարցը բարձրանում է, մտածում ես՝ ինչքան կարևոր է, որ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները համոզմունքով կիսեն այն մտահոգությունները, որ այստեղ հնչում են: Գուցե մեզ հետ զրույցներում կիսեն, բայց երբ գնում են բարձր ատյաններ, դառնում են կուռկուռի ձագ: «Օրակարգում չկա»՝ նման նախադասություն ասել, նշանակում է՝ մի օր էլ կլինի: Բայց նման բան երբեք չի լինի: Այստեղ երկու կարծիք չկա, մայրենի լեզվին տիրապետելը նշանակում է՝ տեր լինել պետությանը, ամեն ինչին»:
Հուլիսի 20-24-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 39…40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Արցախցին արդեն երկար տարիներ կարողանում է ապացուցել, որ ինքն օրինակելի պետություն է կառուցել, որ Արցախում գործում են բոլոր պետական հաստատությունները, բոլոր ժողովրդավարական նորմերը:
«Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է, որ այս պահին Երևան քաղաքում աղբահանության գործընթացում խափանումներ կան, և հնարավոր է, որ որոշ հասցեներում աղբի տեղափոխման գործընթացում ժամային գրաֆիկից ուշացումներ լինեն։
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը քիչ առաջ հրապարակեց իր որոշումը՝ «Սասնա ծռերի» գործով պաշտպան Հարություն Բաղդասարյանի նկատմամբ: Դատարանը կդիմի Փաստաբանների պալատ՝ նրան պատասխանատվության ենթարկելու հարցով: Որոշման հրապարակումից հետո փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հանդեդ եկավ հայտարարությամբ, որուց հետո պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը։
Արարատի զորամասում պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետևանքով սրունքի շրջանում բեկորային վնասվածք է ստացել:
Հուլիսի 19-ին, ժամը 13:32-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի Քոսաջուր կոչվող տարածքում երեխա է ջրահեղձվել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 19-ին ընդունել է Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորությամբ:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կդիմի Փաստաբանների պալատ՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների պաշտպաններ Մուշեղ Շուշանյանին և Արայիկ Պապիկյանին պատասխանատվության ենթարկելու համար: