Օգոստոսի 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 1-3-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
«Ես հույս ունեմ, որ սա ինչ-որ սխալմունք է, որը մոտ ժամանակներս լուծում կստանա»,- այս մասին այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ 30-ամյա քաղաքացի Սերգեյ Միրոնովը, ով «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բերման էր ենթարկվել օգոստոսի 26-ին։
Facebook սոցիալական ցանցը հայտարարել է թրենդինգի մեխանիզմի ավտոմատացման մասին, որի միջոցով ընտրվում են ցանցում առավել քննարկվող նորությունները՝ գործընթացին մարդկային միջամտության աստիճանը նվազեցնելու եւ կանխակալության մեղադրանքներից խուսափելու համար:
ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը, ով հետախուզվում է ԱՄՆ իրավապահների կողմից, այժմ գտնվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
«Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Արամ Մանուկյանը և Աշոտ Պետրոսյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։
Առաջիկա օրերին Հելսինկյան ասոցիացիան կներկայացնի կազմակերպության նոր ղեկավարին: Բոլորիս համար Միկան ընդմիշտ կմնա Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության ՆԱԽԱԳԱՀ:
Ազատ Արշակյանն այս իրավիճակի լուծումը համարում է ՀՀԿ-ի լուծարումը: Դիմելով Ս. Ավետիսյանին՝ ասաց. «Եթե գտնում եք, որ ձեր իշխանության օրոք կյանքը լավացել է, մի երկու բան թվարկեք՝ մարդիկ իմանան»: «Շատ երկար կտևի»,- պատասխանեց Ս. Ավետիսյանը:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օգոստոսի 28-ին, ժամը 14.10-ին, Վարդենիս քաղաքի կենտրոնական հրապարակում հայտնաբերել և բերման են ենթարկել 1977 թ. ծնված Հակոբ Բոխյանին:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանին:
Երևանի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ հետաձգվեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը:
Արամ Մանուկյանի պաշտպան, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը իր պաշտպանյալի տեսակցության արգելանքը վերացնելու միջնորդություն է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն:
Գյումրիում օգոստոսի 25-ին շենքի 4-րդ հարկի պատշգամբից ընկած 2-ամյա Հովհաննես Մանուկյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, առկա է աննշան դրական տեղաշարժ:
Մեր իրականության մեջ, ցավոք, երբեմն հայրենասիրության սահմաններն սկսվում ու ավարտվում են պաթետիկ հայտարարություններով ու բաժակաճառերով: Ու որպես կանոն, ավելի քիչ խոսում են նրանք, ովքեր ուղղակի գործ են անում՝ իրենց հնարավորությունների սահմաններում:
Նրան ջրանցքից դուրս են բերել գյուղացիները, ովքեր իրենց մեքենայով տեղափոխել են հիվանդանոց և, ճանապարհին տեսնելով շտապօգնության ավտոմեքենան, հանձնել են երեխային բժիշկներին, սակայն պարզվել էր, որ նա արդեն մահացած է։
«Կոմերսանտը» գրում է, որ այսօր Երևանում կսկսվի Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովի արտահանձնման գործի քննությունը, որին Հայաստանի իրավապահները ձերբակալել էին «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ-ի պահանջով:
Օգոստոսի 29-ին, ժամը 11.03-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 2 շենքի հարակից այգում մարդ է ընկել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում երկու անձանց ևս մեղադրանքներ են առաջադրվել:
Համաձայն ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տեղեկատվության` հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ:
Միացյալ Նահանգների Southwest Airlines ավիաընկերության չվերթը Նոր Օռլեանից մեկնում էր Օռլանդո, երբ ուղեւորները շարժիչի հետ կապված խնդիրներ են նկատել: Համացանցում զետեղված լուսանկարներում երեւում է ինքնաթիռի շարժիչի ճակատային մասի բացակայությունը:
Օգոստոսի 29-ին, ժամը 11.09-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հնաբերդ գյուղում 2 տ. երեխան ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 27-ին այցելել է Եռասերունդ Երկրապահի ուսումնամարզական ճամբար, որտեղ հայրենասիրական երգերով, ցուցադրական ելույթներով հյուրերին ողջունեցին պատանի երկրապահ կամավորականները: Շրջայցի ընթացքում նախագահը ծանոթացավ նաեւ պատանի երկրապահների ճամբարային առօրյային:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է նախաձեռնողին:
Հայաստանի տարածքում օգոստոսի 2931ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 1-2 ը շրջաններում մեժ մասում առավելապես երեկոյան ժամերին սպասում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին կլինի հարավային 27 մ/վրկ արագությամբ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամպարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարողեք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերիբնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 30-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Երզնկյան և Աբգար Թագավորի փողոցների, Կիևյան փող. 18, 20, 22, 24, 26 համարների և Կիևյան 2-րդ նրբանցքի, Օրբելի փող. 8, 10, 12, 14, 16, 18, 29, 31 համարների, Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ ջրամատակարարումը:
Մեր օրերում շատերն են սոցիալական ցանցերում հրապարակում իրենց երեխաների լուսանկարները։ Սակայն ոչ բոլորն են հասկանում, որ հիմա երեխաների համար ամենավտանգավոր մարդիկ «աշխատում են» հենց համացանցում։
Մեկ տարի առաջ «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի ջրասուզակների խումբը Սևանա լճի հատակին մի նավի կմախք գտավ: Խորտակված նավն ուներ մոտ 27-30 մետր երկարություն, 6 մետր լայնություն և մի այդքան էլ բարձրություն: Նավի իրանը տարիների ընթացքում քայքայվել ու կոտրվել էր՝ խրվելով ավազի հաստ շերտի մեջ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 29-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին բնակելի զանգվածի` ամբողջությամբ ջրամատակարարումը:
«Մենք երկուսս էլ հաղթողներ ենք, քանի որ մենք շատ ենք պարտվել: Սխալներ գործելն անչափ կարևոր է: Մենք ամեն օր սխալներ ենք գործում և մեր սխալները դիտարկում ենք որպես նոր բան սովորելու հնարավորություն: Մենք չենք վախենում բարձրաձայնելուց, որ սխալվել ենք: Սխալների հիման վրա ձեռք բերված մեր փորձն ավելի ուժեղ է դարձնում մեզ»:
Թուրքագետ Հայկ Դարբինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հետեւյալ տեղեկությունը: