Գալուստ Սահակյանը շնորհավորել է Հարություն Մովսիսյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանին: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.

«Մի քանի տասնամյակ ձգվող Ձեր ստեղծագործական գործունեությունը հավատարմության օրինակ է մշակույթին, հարազատ թատրոնին, որտեղ այսօր էլ մարմնավորում եք բազմաթիվ հետաքրքիր կերպարներ, եւ հանդիսատեսին, ում շարունակում եք Ձեր դերասանական խաղով հաճույք պատճառել թատրոնի բեմից եւ կինոէկրանից: Ձեր արվեստի ամենամեծ գնահատականը հենց նրա սերն է, որը մշտապես ուղեկցում է Ձեզ»:

Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, ստեղծագործական անսպառ եռանդ եւ ամենայն բարիք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031