Facebook-ը փոխել է նորությունների ընտրման մեխանիզմը
Facebook սոցիալական ցանցը հայտարարել է թրենդինգի մեխանիզմի ավտոմատացման մասին, որի միջոցով ընտրվում են ցանցում առավել քննարկվող նորությունները՝ գործընթացին մարդկային միջամտության աստիճանը նվազեցնելու եւ կանխակալության մեղադրանքներից խուսափելու համար:
Բացի դրանից, Facebook-ը հրաժարվում է տարածված գրառումների նկարագրումներից, որոնք կազում Էին նրա խմբագիրները, ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Էական փոփոխությունների պատճառ է դարձել այն սկանդալը, որը բորբոքվեց այս տարվա գարնանը: Այդ ժամանակ Gizmodo պորտալը հայտնաբերել էր, որ Trending Topics-ի՝ Facrbook-ի ստորաբաժանման աշխատակիցները, որոնք հետեւում են առավել քննարկվող թեմաներին, կանոնավորապես լռության էին մատնում որոշակի նորություններ՝ չնայած դրանց տարածվածությանը:
Սոցիալական ցանցը հուսով է, որ վերջին փոփոխությունները կընդլայնեն քննարկվող նորությունների բազմազանությունը, ինչն իրեն կօգնի ներգրավելու նոր օգտատերերի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: