
«Համախմբում» կուսակցությունը Գյումրիում դադարեցրել է քարոզարշավը

«Համախմբում» կուսակցությունը հայտարարել է ժամանակավորապես Գյումրու ավագանու ընտրությունների հետ կապված քարոզարշավը դադարեցնելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Համախմբում» կուսակցության Գյումրու կառույցի մամուլի ծառայությունից:
Կուսակցության Գյումրիի կառույցի ղեկավար և ավագանու ցուցակը գլխավորող Հովհաննես Ասոյանի հայտարարության մեջ ասվում է. «Իմ և «Համախմբում» կուսակցության անունից ցավակցում եմ Գրիգորյանների ընտանիքի անդամներին ու հարազատներին Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակի մահվան կապակցությամբ։
Հայտնում եմ նաև, որ «Համախմբում» կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է Գյումրու ավագանու ընտրությունների հետ կապված քարոզարշավը»։