Բաժիններ՝

«Հակակարկտային պաշտպանության հրթիռային եղանակը, իրոք, բարձր արդյունավետ է. այս ծրագիրը ես ողջունում եմ»․ Հրաչ Բերբերյան

«Այդ հրթիռները բարձր արդյունավետ են, ունեն 75-80 տոկոս արդյունավետություն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ գնահատելով հակակարկտային պաշտպանության նոր՝ հրթիռային եղանակի ներդրման պիլոտային ծրագիրը, ասաց «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը՝ նշելով, որ ընդհանրապես աշխարհում 100 տոկոս արդյունավետության հրթիռներ գոյություն չունեն։

Նրա դիտարկմամբ՝ թեև դրանք լուրջ օգուտ կտան գյուղատնտեսությանը, բայց զուգահեռ՝ պետք է ներդնել հակակարկտային պաշտպանության ցանցային համակարգը, որը 100 տոկոսանոց արդյունավետ է։ «Կարկտապաշտպան ցանցերի դեպքում՝ ուզում է՝ կարկուտը 5-րդ աստիճանի լինի, ցանցը չի ծակվում, հաշվարկված է»,- ասաց պարոն Բերբերյանը։

Նրա խոսքով՝ ընդհանրապես միջազգային պրակտիկայում կարկուտը կանխատեսում են օդանավակայանները։

«Իրականում շատ հեշտ է տեսնել կարկուտը, քանի որ այն ձևավորվում է 8-10 կմ-ի վրա, պտտվելով՝ խոշորանում է, մինչև ընկնում է գետնին։ Հակակարկտային պաշտպանության հրթիռային եղանակը, իրոք, բարձր արդյունավետ է. այս ծրագիրը ես ողջունում եմ»,- նշեց նա։

Անդրադառնալով կարկտապաշտպան ցանցերի կիրառմանը՝ նա ասաց․«Եթե գյուղացին ցանցերը պաշտպանելու համար ամեն տարի 200 դոլարի ծախս անի, ընդհանուր 3000 դոլարի մասին է խոսքը, այդ դեպքում ապահովագրական գործակալությունը կլինի գյուղացու կողքին։ Այսինքն՝ ռիսկայնությունը կհասցվի նվազագույնի»։

Հիշեցնենք, որ մայիսի 11-ի կառավարության նիստի ժամանակ քննարկվել էր հակակարկտային պաշտպանության նոր՝ հրթիռային եղանակի ներդրման պիլոտային ծրագիրը։

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս