ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Վարդգես Գևորգյանը Պավել Մանուկյանի հորդորով այսօր դուրս է եկել հացադուլից։ 44 օր շարունակ նա հացադուլ էր հայտարարել։ Այժմ Վարդգես Գևորգյանը Նուբարաշեն ՔՀԿ-ից տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի 2 բնակչի ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ: Ձեռնարկված քննչական-օպերատիվ միջոցառումների արդյունքում առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է և ձերբակալվել:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորը հայտնել է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ:
Սեյրան Օհանյանը նշել է, որ ներկա ռազմաքաղաքական իրավիճակում կադրերի կառավարման և ռազմակրթական համակարգում առկա խնդիրների քննարկումը, խելամիտ լուծումների և առաջիկա զարգացումների ուղենշումն անչափ կարևոր են զինված ուժերի առջև դրված խնդիրները պատշաճ կատարելու և մարտունակությունը պահպանելու համար:
Ստուգվել է զորամասերի մարտական պատրաստության և պատրաստականության, շտաբերի պատրաստության վիճակը: Զորամիավորման ենթակա հրետանային զորամասերը և ստորաբաժանումները հանձնել են ստուգարքներ հրետանու մարտական հրաձգությամբ:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն իր աշխատանքային առաջին երկու օրվա ընթացքում շրջայց է կատարել նախարարության ստորաբաժանումներում, ծանոթացել աշխատակիցների հետ, նրանց հետ զրուցել իրականացվող ծրագրերի ընթացքի մասին։
Այսօր առաւօտեան ծանրօրէն վիրաւորուած Միրէյ Հինտոյեան մահացած է։ «Արեւելք»ին այս մասին յայտնեց լրագրող Յովիկ Շէհիրեան: Նշենք, որ Միրէյ Հալէպի մէջ այսօր զոհուած 12 տարեկան Արման Հինտոյեանի քոյրն է: Ինչպէս «Արեւելք» նախապէս հաղորդած էր, զոհուած Արամի եւ Միրէյի մայրը՝ Պէթի նոյնպէս վիրաւորուած է եւ կը գտնուի հիւանդանոցի մէջ:
Արդեն շուրջ չորս ամիս Բաքվի բանտերից մեկում պահվող ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանովի քույրը change.org կայքում «Ռուսաստա՛ն, պաշտպանի՛ր քո քաղաքացուն» վերնագրով ստորագրահավաք է սկսել՝ ուղղված ՌԴ իշխանություններին՝ եղբորը բանտից ազատելու խնդրանքով:
Պատգամավորի հիմնական գործը պետք է լինի օրենդրությամբ զբաղվելը
Սեպտեմբերի 30-ին, ժամը 13.08-ին ահազանգ է ստացվել, որ Հաղպատ-Ակներ միջհամայնքային ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Դսեվանք ամրոցի մոտակայքում երկու զբոսաշրջիկ ընկել է լեռան ստորոտից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նա նշեց, որ իրենք դադարեցրել են վերլուծություններ անել, քանի որ, երբ այդ տվյալները ներկայացրել են Գյուղնախարարությանը, նրանք հայտարարել են, որ այդ թվերը չեն համապատասխանում իրականությանը։
Հալեպահայությունն այսօր ապրել է սիրիական պատերազմի ամենածանր օրերից մեկը:
«Հույս և հավատ է ներշնչում, ողջունում ենք, որովհետև մեր կարծիքն է, որ նոր վարչապետը մեծամասնության շահերին ի օգուտ և հասարակության շահերին օգտակար գործառույթներ է իրականացնում և շատ բարձր գրագիտություն է դրևսորել։ Մենք գնահատում ենք նաև նոր կառավարության սկզբունքայնությունը, հարցերի վերաբերյալ մոտեցման ոճը։ Մեր սրտով է, և մենք կարծում ենք, որ հուսախաբ չենք լինի»։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով՝ Տիգրան Բարսեղյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից:
Տվյալներն ամբողջական չեն, «Արևելք»ը կապի մեջ է Հալեպի հետ, տեղեկությունները կհաղորդենք շուտով:
Հոկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում «ԴիջիԹեք էքսպո-2016» 12-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդես:
Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում սեպտեմբերի 30-ին տեղի է ունենալու երգահան, հեղինակային երգերի հայտնի կատարող Ռուբեն Հախվերդյանի համերգը:
Ռումբեր են ընկել հայկական եկեղեցիներից մեկի բակում, իսկ մեկ այլ ռումբ՝ Վիլլաներ թաղամասում, որի հետևանքով էլ զոհվել են հայերը:
«Կ. Պոլսի Հայոց Պատրիարքարանի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կենսագրության մութ կետերը» թեմայով մամուլի ասուլիս էին հրավիրել, որի ընթացքում Սահակ Աքքաշին նշեց, թե Աթեշյանը վարժարանում չէր շփվում ոչ մեկի հետ. «Դասարանում 9 հոգի էինք, նա միշտ առանձին էր»։ Դասընկերը հիշեց նաև, որ մի անգամ Աթեշյանի պահարանից թանկարժեք Աստվածաշունչ են գտել, որը, ըստ նրա՝ Աթեշյանը գողացել էր։ 168.am-ը հետաքրքրվեց, թե քանի՞ տարեկան էր այդ ժամանակ Աթեշյանը, և պարզվեց, որ նա 16 տարեկան է եղել։
Տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով՝ 2016 թվականի սեպտեմբերի 28-ից Երևան քաղաքի Թևոսյան և Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Զբոսաշրջիկները, որոնք այցելում են Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Անի քաղաք, GSM օպերատորից ստանում են «Բարի գալուստ, Հայաստան» խոսքերով հաղորդագրություն։
Հոկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար փոքրանում է ցերեկվա տևողությունը:
Պարզվել է, որ «ալկոհոլային խմիչքների թորում, բազմաթորում և խառնում» տնտեսական գործունեության տեսակով Հրազդանի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «Ռոյալ Էլիտ» ընկերության արտադրած կոնյակներն ու օղիները 2015-2016 թվականներին պարբերաբար վերավաճառվել են Հանրապետության տարբեր վայրերում գործող տնտեսվարողների կողմից՝ առանց հարկային հաշվետվություններ ներկայացնելու և վճարումներ կատարելու:
Հոկտեմբերի 5-ին Երևանում կանխատեսել ենք +29 աստիճան, այդ օրվա ռեկորդային ջերմաստիճանը պատկանում է 1998 թ հոկտեմբերի 5-ին +28,9, տեսնենք կգերազանցենք բացարձակ առավելագույն ջերմաստիճանը թե ոչ:
Սեպտեմբերի 29-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Մարկվարտի փողոցի տներից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1958 թ. ծնված Հայկանուշ Գ.-ին, որը սեպտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծ) մեղադրանքով:
Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Սեպտեմբերի 29-ին, ժամը 20.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: