«Արամ Աթեշյանը գողություն է արել». դասընկերը բացահայտում է Աթեշյանի կենսագրության մութ կետերը

Տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը և Արամ Աթեշյանի դասընկեր Սահակ Աքքաշին այսօր «Կ. Պոլսի Հայոց Պատրիարքարանի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կենսագրության մութ կետերը» թեմայով մամուլի ասուլիս էին հրավիրել, որի ընթացքում Սահակ Աքքաշին նշեց, թե Աթեշյանը վարժարանում չէր շփվում ոչ մեկի հետ. «Դասարանում 9 հոգի էինք, նա միշտ առանձին էր»։ Դասընկերը հիշեց նաև, որ մի անգամ Աթեշյանի պահարանից թանկարժեք  Աստվածաշունչ են գտել, որը, ըստ նրա՝ Աթեշյանը գողացել էր։ 168.am-ը հետաքրքրվեց, թե քանի՞ տարեկան էր այդ ժամանակ Աթեշյանը, և պարզվեց, որ նա 16 տարեկան է եղել։

168.am-ի դիտարկմանը՝ ասուլիսի թեման Աթեշյանի կենսագրության մութ էջերն էին, հիմա լրագրողներին կանչել եք, որպեսզի ասեք՝ նա դպրոցում չշփվո՞ղ էր, Սարգիս Հացպանյանն այսպես արձագանքեց. «Սահակ Աքքաշին մամուլի հետ շփվելու փորձառություն չունի, դրա համար չի կարողանում նորմալ ներկայացնել։ Սահակն ինձ պատմել է, որ դասարանում եղել են 9 հոգի, միակն է եղել, որ առանձնացել է մյուսներից՝ իր էությամբ, նկարագրով։ Դժվար են մերվել իրար հետ, և նույնիսկ զբոսանքներին չի միացել։ Նա անընդհատ Երուսաղեմից Բեթղեհեմ է գնացել ու ասել, թե մի ազգական ունի, որը բարձրաստիճան հոգևորական է եղել՝ Մեսրոպ անունով։ Օրերից մի օր խուզարկություն է եղել Սուրբ Հակոբ ժառանգավորաց վարժարանում, ու նրա պահարանից հայտնաբերվել է Սուրբ Բեթղեհեմի եկեղեցուն պատկանող թանկարժեք Աստվածաշունչ, այլ ոչ՝ Երուսաղեմի եկեղեցուն պատկանող։ Այդպես բացահայտվել է, որ նա ինչ-որ իրեր է տեղափոխում։ Երուսաղեմից մի այլ սան՝ Խաչիկ Բալակչյանը, վկայել է, որ 1774թ. հիմնադրված Ամստերդամի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն տարիներ առաջ Արամ Աթեշյանը վաճառել է Աստվածաշունչ։ Ես չեմ լսել, որ որևէ հոգևորական վաճառի Աստվածաշունչը»։

13900487_984062015037393_399315759_n

14550647_984062021704059_424193023_o

Ըստ նրա՝ Աթեշյանի սուտ մատնությամբ տարիներ առաջ ձերբակալվել է Հայր Մանուել Երկաթյանը, ով տարիներով թուրքական բանտերում տառապալից կյանք է ունեցել. «Ազատվելուց հետո, երբ իրեն Շնորհ պատրիարքն ուղարկեց Հոլանդիա, որպեսզի հոգևոր ծառայություն մատուցի, լինելով Սահակ Աքքաշիի դասընկերը՝ հանդիպում է նրան ու ասում, որ իրեն Արամ Աթեշյանն է մատնել, ու լաց է եղել։ Հայր Մանուելը վախճանվել է, ու միակ վկայությունը, որ կա, Սահակ Աքքաշիի ասածն է»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս