Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի որդու հարսանյաց արարողության համար ծախսվել է մոտավորապես 75 մլն դրամ։ Հարսանյաց արարողության համար նախօրոք խոհարարների մրցույթ է եղել եւ, այսպես ասած, ընտանեկան ժյուրին համտեսով որոշել է, թե որ հանրաճանաչ ռեստորանի խոհարարները պետք է ապահովեն արարողության ուտեստային մասը։ Ասում են՝ մրցույթում «չի հաղթել» հանրաճանաչ ռեստորաններից մեկի շեֆ խոհարարը։
«Ուղղակի անտանելի է, երբ մեր ողբերգությունը փորձում են քաղաքականացնել։ Ինչքան էլ մեզ համար ցավալի է ընդունել, բայց եղբայրս ինքնասպան է եղել։ Ուղղակի խնդրում եմ, որ ոչ ոք դա չքաղաքականացնի։ Իրականության հետ որևէ կապ չունեցող տեղեկություններ են տարածում, որը մեր կորստի ցավը ավելի է խորացնում։ Եղբորս դին հայտնաբերել ենք նկուղում՝ միակ իրականությունը սա է»։
Բելիաջիո» ռեստորանում տեղի է ունեցել Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի կրտսեր որդու հարսանիքը։ Նա ամուսնացել Է Գրիգորի Մարգարյանի՝ Բելաջիոյի Գրիշի եղբոր՝ Սերգեյի դստեր հետ։
ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը մշտական բնակության իրավունք («գրին քարտ») ունի ԱՄՆ-ում։ Տարիներ առաջ Արմեն Ամիրյանն իր աներձագի միջոցով ԱՄՆ հայաշատ Գլենդելի բարձրադիր հատվածում մի քանի հարյուր հազար դոլարով ձեռք Էր բերել առանձնատուն։
«Ծրագրի շրջանակներում ընդգրկել ենք հետևյալ արժեշղթաները՝ թարմ և վերամշակված մրգեր, հատապտուղներ, խոտաբույսեր, ներառյալ՝ հյութեր, պահածոներ և այլ կողմնակի արտադրանքներ։ Հաջորդ արժեշղթան՝ մեղր և մեղրաբուծական արտադրանք, փորձարարական մշակաբույսեր»,- նշեց Հ. Ալթունյանը։
Կառավարութունը հավանություն տվեց «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը հանդիպեց Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության պաշտպանության գծով կցորդ Դեյվ Էթլին և 6-րդ հետևակային գումարտակի հրամանատար , գնդապետ Ջոն Փինհեյլին:
Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2017թ. տարեկան ծրագիրն արժանացավ ՀՀ կառավարության հավանությանը:
Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2017թ. ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը կհատկացնի 928 մլն դրամ:
Սեպտեմբերի 23-ից ի վեր Հալեպի՝ զինյալների կողմից վերահսկվող արեւելյան թաղամասերում, որոնց վրա հարձակում են ծավալել կառավարամետ ուժերը, զոհվել է առնազն 96 երեխա, եւս 223-ը վերքեր են ստացել: Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ):
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց «Օրակլ» կորպորացիայի պատվիրակությանը` զարգացման գծով տնօրեն Բաբակ Կոբարի գլխավորությամբ:
Երևանի հյուրանոցներից մեկում Լեհաստանի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել:
Հայաստանի Հանրապետական կուսակցության հերթական համագումարը տեղի կունենա նոյեմբերի 26-ին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 29-ին հանդիպել է Համաշխարհային բանկի մասնավոր հատվածի զարգացման ավագ մասնագետ, աշխատանքային խմբի ղեկավար Ֆեյի Բոռոֆիսին և մասնավոր հատվածի զարգացման հարցերով մասնագետ, աշխատանքային խմբի համաղեկավար Հիրոյուկի Ցուզակիին:
ՀՀ քննչական կոմիտեում ներդրվում է «Էլեկտրոնային նախաքննության» ծրագիր, ինչն ուղղված է առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը՝ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները։
Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքի իր էջում պարզաբանում է ներկայացրել
Ներկայացնելով վերջին տասը տարիներին սիրտ-անոթային հիվանդությունների դինամիկան` Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ հիվանդացության և մահացության ցուցանիշները վատթարացել են: 1999 թվականից այս կողմ 1.7 անգամ ավելացել է սիրտ-անոթային հիվանդությունների մահացության ցուցանիշը, 2.2 անգամ` հիվանդացության: Սիրտ-անոթային հիվանդությունների խնդիրներ կան երեխաների մոտ: Մինչև 18 տարեկան երեխաների շրջանում տարվա ընթացքում 250-300 սրտի վիրահատություն է կատարվում: Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ ամեն դեպքում վերջին 2 տարվա ընթացքում այդ ցուցանիշների վատթարացման միտումը, կարծես, կանգ է առել:
Ջորջ Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների կենտրոնը 2016թ. սեպտեմբերի 29-ին Երևանում հյուրընկալեց շրջանավարտների միջոցառում:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Կարոլին Դույեզին և անհայտ կորածների հարցերով տարածաշրջանային նորանշանակ համակարգող Սամիր Հաջիմուստաֆիչին:
Սա հերթական դեպքն է, որ թերթերն ինձ պաշտոն են վերագրում, էլ պաշտոն չի մնացել, որ չվերագրեն: Էլ ռեկտորի պաշտոն չի մնացել, որ չնշանակեն:
Նշենք, որ մինչ այս Ստեփանյանը զբաղեցնում էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
«Նոր մարդիկ, նոր վարչապետ, նոր մտահղացումներով, ենթադրում եմ, նոր ծրագրերով, վճռականությամբ, որ պետք է փոփոխենք մեր կյանքում եղած թույլ, բացասական երևույթները և ավելի շատ մտածենք, խոսենք դրական երևույթների մասին, որ կփոխի մեր կյանքը։ Ես այսպիսի կարծիք ունեմ և հավատացած եմ, որ կլինի, որովհետև կամքի տեր երիտասարդ է, վարչապետը, գիտեմ իրեն վաղուց, Երևանի պետական համալսարանից, փայլուն ուսանող է եղել և փայլուն էլ կազմակերպիչ է»,- ասաց Ռ.Մարտիրոսյանը։
Կառավարությունը հաստատեց հյուպատոսական հաշվառման կանգնելու և հյուպատոսական հաշվառման կանգնած ՀՀ քաղաքացիների տվյալները կենտրոնական ռեգիստր վարող մարմնին տրամադրելու կարգը և սահմանեց լիազոր մարմին: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը նշեց, որ որոշմամբ առաջարկվում է կարգավորել և դյուրացնել ՀՀ տարածքից դուրս մեկնող կամ գտնվող ՀՀ քաղաքացիների հյուպատոսական հաշվառման կանգնելու գործընթացը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարբերաբար հաղորդագրություններ է տարածել թանկարժեք ավտոմեքենաների սեփականատերերի, այլ քաղաքացիների, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նշանակված, վճարման ենթակա տուգանքները չվճարելու ու պետությանը խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական գործի մասին:
Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցները կստանան իրավական ուժ ունեցող վկայական, ինչի հիման վրա մասնակիցները, առանց դժվարության, կկարողանան օգտվել օրենսդրությամբ նախատեսված արտոնություններից:
Սեպտեմբերի 29-ին, ժամը 12.12-ին ահազանգ է ստացվել, որ Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում կայանված ավտոմեքենայի անիվի մեջ նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արամ Վարդևանյանը նշանակվել է վարչապետի օգնական: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արամ Վարդևանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական»,- ասցած է որոշման մեջ։
Կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը սփյուռքահայությանը բաց նամակ է հղել, որով կոչ է արել 2017թ. կայանալիք ընտրությունների ընթացքում հանդես գալ որպես դիտորդ։
Սեպտեմբերի 30-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայտնի երգչուհի Սիրուշոն Instagram-ի իր էջում հրապարակել է Time to pray երգի տեսահոլովակը, որի խոսքերի հեղինակը նախօրեին մահացած Իսրայելի նախկին նախագահ, խաղաղության նոբելյան մրցանակակիր Շիմոն Պերեսն է, երաժշտության հեղինակները՝ իսրայելցի Բոազ Մաուդան և Թոմեր Բիրանը։