
Անցկացվել են հանկարծակի ստուգումներ. ՊՆ

ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերում սեպտեմբերի 26-ից 29-ը անցկացվել են հանկարծակի ստուգումներ: Զորամասերը տագնապով բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Ստուգվել է զորամասերի մարտական պատրաստության և պատրաստականության, շտաբերի պատրաստության վիճակը: Զորամիավորման ենթակա հրետանային զորամասերը և ստորաբաժանումները հանձնել են ստուգարքներ հրետանու մարտական հրաձգությամբ: Ստուգումների արդյունքների ամփոփման ընթացքում հրամանատարության կողմից տրվել են հանձնարարականներ մարտական պատրաստության և պատրաստականության գործընթացն առավել կատարելագործելու ուղղությամբ: