9-րդ նստաշրջանի ամենաակտիվ պատգամավորը Միքայել Մելքումյանն է. ԱԺ մոնիթորինգ

«ԱԺ մոնիթորինգ» ծրագիրն այսօր ներկայացնում էր ԱԺ 9-րդ նստաշրջանի արդյունքները, ըստ պատգամավորների ակտիվության (ելույթների, հարցերի և օրենսդրական նախաձեռնությունների առումով)։

Հարցերի և ելույթների առումով առաջատար ճանաչված ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն  ասաց, որ շատ կարևոր օրինագծերի քննարկմանն այնպես էլ լինում, որ խորհրդարանում ներկա է լինում 20-22 պատգամավոր. «Օրինակ՝ վերջին դեպքը, երբ Հարկային օրենսգրքի քննարկման ժամանակ 6 թե 7 պատգամավոր ելույթ ունեցավ։ Պատգամավորի հիմնական գործը պետք է լինի օրենդրությամբ զբաղվելը։

Այս մասով ԲՀԿ-ում պակաս չի զգացվում օրենսդրական նախաձեռնությունը։ Օրենսդրական նախաձեռնությունը ոչ թե այն է, որ կառավարությունը մերժեց, մենք նահանջենք ու ասենք՝ դե մերժել են, ինչ անենք, այլ աշխատել այնքան, մինչև կարողանանք հասցնել ընդունել։ Այդ առումով՝ իմ մասնակցությամբ 10 օրենք ենք հաջողել ընդունել, դրանցից մեկը մայր օրենք, որը արդյունաբերական քաղաքականության մասին է»։

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ պատգամավորական գործունեության ակտիվության մասին խոսելով՝ ասաց. «Ես պառլամենտում մոնիտորինգի ակտիվ ցուցանիշներ ունեցող պատգամավորի տիտղոսին երբևէ չեմ հավակնել և արհեստական հարցեր չեմ տվել, երբ հարցերը պարզ են եղել»:  ՀՀԿ խմբակցության պատգամավորը նաև կարևորեց բովանդակային մոնիտորինգի իրականացումը:

Տեսանյութեր

Լրահոս