Բաժիններ՝

ԿԲ խորհուրդը որոշել է ներդնել կոմպոզիտային թղթադրամներ

Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մայիսի 26-­ին կայացել է ԿԲ խորհրդի նիստ, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

ԿԲ խորհուրդը որոշել է ներդնել (դրամաշրջանառության մեջ մտցնել) նոր՝ կոմպոզիտային թղթադրամներ և հայտարարել մրցույթ վերջիններիս տպագրության համար։ Նշենք, որ կոմպոզիտային նոր թղթադրամները մի քանի անգամ ավելի երկարակյաց են և ունեն անվտանգության առավել բարձր բազմաստիճան համակարգ։

Խորհուրդը կասեցրել է «ԿԱՐՏՈւՇ­-ԱՐՏ» ՍՊԸ­-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ­Ե 112 լիցենզիայի գործողությունը, հաշվառումից հանել «ԹԵԼ­ՍԵԼ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության «ԹԵԼ­Սել Գյումրի», «Նոր­Նորք» և «ԹԵԼ-ՍԵԼ Հյուսիսային պողոտա» մասնաճյուղերը, ուժը կորցրած ճանաչել «ՍՏՈԻԿ» ՍՊԸ­-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 583/3 լիցենզիան, վերաձևակերպել «Հոթ Կրեդիտ» ՍՊԸ­ի գրավատնային գործունեության թիվ ԳԳ­Ե 313 լիցենզիան: «ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպությանը տրամադրվել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս