Բաժիններ՝

«Մի՛ վախեցեք դժվարություններից». Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ ձեր կյանքի այս կարևոր իրադարձության՝ «Վերջին զանգի» առթիվ։ Ցանկանում եմ, որ լինեք եռանդուն, նպատակասլաց ու լավատես: Ձեզ սպասում է նոր գիտելիքներ ձեռք բերելու, աշխարհը ճանաչելու և այդ աշխարհում ձեր տեղը գտնելու հետաքրքիր ու պատասխանատու ճանապարհ: Մի՛ վախեցեք դժվարություններից, բարձր նշաձող սահմանեք ձեզ համար ու ջանք ու եռանդ մի խնայեք ձեր նպատակներին հասնելու համար:

Դուք պետք է ավելի լավը դարձնեք մեր երկրի վաղվա օրը և առաջիկա տարիներին հենց դուք եք ստանձնելու ինտելեկտուալ Հայաստան ունենալու մեր հավակնոտ ծրագիրն իրականացնելու պատասխանատվությունը։ Բարի երթ, սիրելի՛ երիտասարդներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031