Բաժիններ՝

Աղվան Հովսեփյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել

ՀՀ Քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Կոլեգիայի օրակարգում ընդգրկվել և քննարկվել է 3 հարց՝ 2016թ. ընթացքում ՔԿ ծառայողների նկատմամբ կատարված ծառայողական քննությունների, 2015-2016թթ. ընթացքում ՀՀ ՔԿ ծառայողների կողմից իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ վերջիններիս կատարած հանցագործությունների դեպքերի առթիվ քրեական գործերի քննության արդյունքները, 2015-2016թթ. ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի վերաբերյալ քրեական գործերով նախաքննության վիճակը:

Վերոնշյալ թեմաների վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Ա.Ղամբարյանը, ներքին անվտանգության վարչության պետ Գրիգոր Նավասարդյանը, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Ջանազյանը:

Քննարկման արդյունքներով ՀՀ ՔԿ նախագահը տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ արձանագրված կարգապահական խախտումները վերացնելու, ինչպես նաև՝ քննիչների ինքնուրույնությունն ու անկախությունը երաշխավորող լրացուցիչ օրենսդրական մեխանիզմներ մշակելու վերաբերյալ՝ հաշվի առնելով միջազգային փորձը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031