
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում`
Հունիսի 6-10-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 6-7-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևան քաղաքում`
Հունիսի 6-10-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-17 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի հունիսի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.10C (1990 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 4.30C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 20.50C