Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության հետքերով։
«6-ամյա գերհերոս Բրեդլի Լոուրին մահացավ այսօր ծնողների ձեռքերի վրա՝ պարտվելով քաղցկեղի դեմ երկար և տղամարդկային պայքարում»,- ասվում է Daily Mail-ի հայտարարության մեջ:
Երևանում այսօր՝ ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Հոգեբանի խոսքով՝ ինքնասպանությանը խթանող հանգամանք կարող են հանդիսանալ սոցիալական վիճակը, ընտանեկան հարաբերությունները, ինչպես նաև ֆինանսական և տնտեսական վիճակը: Ըստ Ռուբեն Պողոսյանի՝ գերազանցիկության սինդրոմն էլ կարող է դառնալ ինքնասպանության պատճառ:
Այսօր Արցախի զորամասերից մեկից զորացրվել է Արիության մեդալակիր դիպուկահար Գարիկ Հովհաննիսյանը, ում միավորման հրամանատարը Արցախի նախագահի որոշմամբ հանձնել է մեքենայի բանալիներ։
Օրեր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը տեղեկացրել էր, որ նախնական տվյալներով՝ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում նախատեսվում է Եհովայի վկաների համաժողով, որի ընթացքում քննարկվելու էր այն հարցը, որ Եհովայի վկաների վարչական մարմինները Լենինգրադից տեղափոխվեն Հայաստան և այստեղից սկսեն ղեկավարել ամբողջ ԱՊՀ տարածքով Եհովայի վկաների գործունեությունը, քանի որ ՌԴ-ն դատարանի միջոցով արգելել է Եհովայի վկաների գոյությունը Ռուսաստանում:
Հուլիսի 8-ին, ժամը 14:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում գտնվող շենքի տանիքում հրդեհ է բռնկվել:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մալաթիայի և Կենտրոնական բաժինների, և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ հուլիսի 7-ին, ժամը 14.30-ին, Ամերիկյան փողոցից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Յուրի Մ.-ն։
Հուլիսի 9-ին՝ արևելյան շրջաններում, 10-ին՝ հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Հետախուզվում է «Երգիչ Վարդանիկ» անունով հայտնի անձը:
Ըստ նրա հայտարարության՝ մարտի 8-ին՝ ուշ գիշերը, գործընկերը աշխատանքից հետո նրան տուն է ուղեկցել, որից հետո ավտոմեքենայի մեջ նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ավտոկայանատեղի վճարի չափը չի փոխվում. այն շարունակելու է կազմել 1 ժամվա համար՝ 100 դրամ, 1 օրվա համար՝ 500 դրամ, 1 շաբաթվա համար՝ 1000 դրամ, 1 ամսվա համար՝ 2000 դրամ, 1 տարվա համար /մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը/՝ 12000 դրամ:
Ժամը 05:58-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Հուլիսի 7-ին, ժամը 14.30-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 1/51 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացուհու։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Կարեն Շահնազարովին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ:
Հուլիսի 7-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, ժամանման սրահից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտյոմ Ե.-ին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ադրբեջանական արկակոծությունից հուլիսի 7-ին բեկորային վնասվածքներ ստացած զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. նա բեկորային վիրավորում է ստացել գլխի շրջանում։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հուլիսի 7-ին հանդիպել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազուրուկի հետ։
Երեկ՝ հուլիսի 7-ին, ժամը 17:00-ի սահմաններում Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հորդառատ անձրևի պատճառով խցանումներ էին առաջացել Արթիկ – Բաղրամյան փողոցում:
Առանձին դաժանությամբ խուլիգանական դրդումներով դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու ինչպես նաև ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելու մեջ մեղադրվող Արթուրն իրեն առաջադրված մեղադրանքն ընդունում է:
Վրաերթ Գյումրիում: Ժամը 6-ի սահմաններում Տերյան փողոցում մարդատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1950 թվականի ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Նորիկ Սարգսյանին:
Ընդամենը թվով 160 հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 6 ամպ, կատարվել է 27599 կրակոց:
Հուլիսի 7-ին, ժամը 23:26-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաբլուր-Գեղարոտ ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արագածոտնի մարզպետարանից հավաստիացնում են, որ մարզում 70 հակակարկտային կայան կա տեղադրված։ Սակայն նշյալ գյուղական համայնքների տարածքում դրանք բացակայում են։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 10-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Այս օրերին ջերմաստիճանը կտրուկ փոփոխությունների է ենթարկվում: ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը նկատում է, որ երկու օրվա ընթացքում գրանցվել է 20 աստիճանի տարբերություն:
Հուլիսի 8-ին, ժամը 01:01-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի մոտակայքում քաղաքացին «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով մոլորվել է և չի կողմնորոշվում տեղանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պաշտպանության նախարարության տրանսպորտային միջոցի մասնակցությամբ նախորդ պատահարը եղել էր հունիսի 26-ին: Այն ժամանակ «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան վթարի էր ենթարկվել Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին: Տուժել էր 8 զինծառայող»։