Հոկտեմբերի 27-ից մեկ օր առաջ ՀՀ վարչապետին կից գործող կրոնի վարչությունն առաջարկ է անում նախագահ Քոչարյանին, որ նա ևս մասնակցի կաթողիկոսի ընտրության արարողությանը և իր ուղերձն անձամբ հղի պատվիրակներին։ Վերջինս ասում է՝ չէ, վարչապետին՝ Վազգենին, ասեք գնա։
Առաջին երեք վարկերը համալսարանին տրամադրվել են ընթացիկ ծախսերի իրականացման և շրջանառու միջոցների ձեռք բերման նպատակով, իսկ վերջին երկուսը՝ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների հետ կապված ծախսերի իրականացման համար։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում տեղում է ձյուն:
«Վաղ առավոտից Հայաստանի տարածք կներթափանցի արկտիկական ցիկլոն, օդի ներհոսքն այնքան ուժեղ է լինելու, որ հոկտեմբերի 31-ի գիշերն ավելի տաք է լինելու, քան նոյեմբերի 1-ի ցերեկը: Գիշերը կլինի +8+9, ցերեկը կիջնի +6»:
Երիտասարդ Արտյոմն առավել հայտնի է շենքերի, շինությունների քանդել-վաճառելու գործով։ Քաղաքային չօգտագործվող կառույցները քաղաքապետի թույլտվությամբ Գրիգորյանը քանդում ու վաճառում է։ Նրա թեկնածությունը սվիններով են ընդունել քաղաքապետարանի հնաբնակները, Սամվել Վանցիկիչի թիմը հույս էր փայփայում, որ Մամիկոն Ասլանյանը չի ազատվի հնաբնակներից։
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Ֆիլիպ Բուայայի հետ: Ըստ հաղորդագրության` Կոստանյանն ու Բուայան, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև պաշտոնատար անձանց, ներառյալ դատավորների պատասխանատվության, այդ թվում՝ նյութական պատասխանատվության հարցը:
168.am-ի հետ զրույցում քաղաքացիներին Ոստիկանության բաժիններ կանչելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տվեց հետևյալ բացատրությունը. «Այլ գերատեսչությունում (նկատի ունի՝ ԱԱԾ-ն.- Ռ.Մ.) հարուցված քրեական գործ կա, ու դրա շրջանակներում համապատասխան գործողություններ են իրականացվում»:
Ճանապարհային ոստիկանությունը՝ հանուն անվտանգ երթևեկության և ընդդեմ օրինախախտումների:
Բնակարանից կատարված ոսկեղենի գողությունը բացահայտվեց: Հետքերը տանում են Վերնիսաժ :
Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր քաղաքներում տեղում է թույլ ձյուն:
Գյումրեցի Խաչիկյանների ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում: Արդեն 15 տարի 11 անձից բաղկացած ընտանիքի համար որպես հիմնական կացարան է ծառայում քայքայված տնակը, որում բնակվելն այլևս անհնար է
Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր քաղաքներում ձյան թույլ տեղումներ են:
Թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածները հաստատվեցին:
Հայաստանի ռուսական ռազմակայանում ավելի քան 500 զինծառայողներ, քաղաքացիական անձնակազմը եւ նրանց ընտանիքների անդամներ արյուն եւ դրա բաղադրիչներ են հանձնել կարիքավոր հիվանդների համար: Միավորումում արյան կամավոր հանձնման միջոցառումն ավանդույթ է դարձել եւ ութերորդ անգամ է անցկացվում Գյումրիի եւ Երևւանի զինվորական կայազորնորում:
ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչությունում այսօր, ժամը 15:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել այն մասին, որ Նորատուս գյուղից երկու երիտասարդ Սեւանա լիճ ձկնորսության են դուրս եկել եւ չեն վերադարձել:
Նոյեմբերի 1-2-ը հանրապետությունում սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Մուլտի ուելնես կենտրոն» սպորտային համալիրի բացման արարողությանը:
Նախարար Դավիթ Լոքյանը բարձր է գնահատել նախարարության և Բանկի միջև առկա համագործակցությունը, մասնավորապես, կոշտ կենցաղային թափոնների ծրագրի շրջանակներում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Տաշիրի տարածաշրջանում տեղում է ձյուն, միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներին՝ մեծամասամբ անձրև:
«Լիցենզավորված կառույցը, որը պայթեցրել է շենքը, պետք է իր լիցենզիային համապատասխան պաշտոնապես տեղեկացներ բնակչությանը: Չի տեղեկացրել, ուստի նրա նկատմամբ ևս պետք է կիրառել առավելագույն պատիժ»
«Հույժ գաղտնի է, փակ է: Համապատասխան հոդվածում մի քիչ ավելացում կա, այսինքն` ունենալու ենք նոր ռազմական միջոցներ, նոր գործիքներ, որ պահանջվում են»,- ասաց Ա.Հակոբյանը:
«Այս այլանդակությունն անհարգանք է դեպի տանտերը: Ո՞վ ես դու, որ ինքնուրույն որոշես, թե ոնց վարվել իմ քաղաքի հետ, շանորդի եք, շանորդիություն է այս ամենը: Սա լկտիության վերջին ձևն է»:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանա լճում կորել է երկու ձկնորս. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պաշտպանության նախարարության բյուջեի մեծ ավելացում չի նախատեսվում: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ 2017 թվականի բյուջեի քննարկումից առաջ:
«Մենք սկզբունքորեն համաձայն չենք այն կարծիքին, որ Հայաստանում իբր թե չափից ավելի ոստիկանական ուժեր կան»,- ասաց փոխոստիկանապետը` նշելով, որ Ոստիկանության ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 1.28%-ը:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Լևոն Գալստյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով, հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 29-րդ հոդվածի 6-րդ մասերը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016թ. հոկտեմբերի 8-ի ՆԿ-186-Ա կարգադրությամբ ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի որոշումը:
Հայաստանում այս պահի դրությամբ տեղադրված են թվով 179 լուսանկարահանող արագաչափ սարքեր, որոնցից 91-ը Երևանում են և վերահսկում են թվով 123 խաչմերուկներ: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը սիրիահայերի օգնության հիմնադրամ կբացի:
Ըստ նրա` ԽՍՀՄ ժամանակաշրջանում ՀՀ-ում եղել է 11 ռադիոլոկացիոն կայան, և այժմ պետք է ավելացնել: «Այս ամենը գտնվում է ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում, և նա հարց է բարձրացրել ՌԴ նախագահի մոտ, շուտով մեզ 2-ը կնվիրեն»,- ասաց նա: