2016 թ. հոկտեմբերի 19-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, քննարկելով զինծառայող Ռազմիկ Պետրոսյանի առնչությամբ հրամանատարության անօրինական որոշման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքը, որոշեց մերժել այն:
Աշխատանքի բերումով գործուղման եմ եկել Ստեփանավանի և հարակից գյուղերի դպրոցներ: Նոյեմբերի մեկին այցելել եմ Ագարակի, Կողեսի դպրոցներ ու անցել եմ նաև Յաղդան գյուղի միջով: Ստեփանավան-Օձուն նոր ասֆալտապատ ճանապարհն անցնում է այս գյուղերի միջով: Այն դարձել է շատ բանուկ, որովհետև, ինչպես ներկայացրեցին այդտեղի բնակիչները, վերակառուցման պատճառով փակ է այլընտրանքային ճանապարհը:
Նոյեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու Աշոտ Նավասարդյանի հիշատակին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության հանգամանքները, բավարար ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ ներգրավվել են քրեակատարողական վարչության աշխատակիցներ Արման Աղաջանյանը, Արթուր Զուլֆիգարյանը և Հովհաննես Զուլֆիգարյանը:
Նոյեմբերի 3-ին, ժամը 14.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության փողոցի թիվ 76/1 շենքի բակում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ես սմարթֆոն չունեմ, պարտաճանաչորեն մուծել եմ ՃՈ-ի կողմից ուղարկած տուգանքները: Մասնավորապես, վարչական տույժ նշանակելու մասին ապրիլի 25-ի որոշման մասին ծանուցվել եմ մայիսի 6-ին, վճարումը կատարվել է հունիսի 6-ին: Հոկտեմբերի 8-ին ԴԱՀԿ-ից ստանում եմ կատարողական վարույթ հարուցելու և իմ հաշվեհամարներին 11.250 դրամ արգելանք դնելու մասին որոշումը:
«Ցանկացած տիպի կառավարության կողմից խեղման քաղաքականությունն ազդակ է նաև այլ տնտեսվարողներին, որ կառավարությունը չարաշահում է իր հնարավորությունները: Այսինքն՝ ամեն ինչ պետք է լինի արդար հիմքերի վրա»։
Որոշման նախագիծը գործադիրի քննարկմանը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով, որ նախագծով սահմանվում են մինչև հանրաքվեն նախկին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի և հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատած կամ համագործակցած և ներկայումս մի շարք ղեկավար և այլ պաշտոններ զբաղեցնող անձանց գաղտնազերծման իրավական հիմքերը, նպատակները և կարգը, ինչն իրականացվելու է նախագծով նախատեսված միչգերատեսչական հանձնաժողովի կողմից։
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում ընդունված որոշումներով՝ դադարեցվեց մի շարք պետական հիմնարկների գործունեությունը։ Մասնավորապես, որոշումներից մեկով դադարեցվեց Արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը։
Զվարթնոց օդանավակայանում «Պոբեդա» բյուջետային ավիաընկերության չվերթներն ի սկզբանե նախատեսված չեն եղել, քանի որ Հայաստանի հիմնական օդային դարպասը բյուջետային ավիաընկերություններ սպասարկող օդանավակայան չէ:
Պետք է ստեղծվի մի անկախ կառույց, որը զբաղվի երթևեկության կազմակերպմամբ, նշանների, լուսացույցների, գծանշումների և այլնի տեղադրմամբ, նաև հսկողություն կատարեն, ու ամենակարևորը՝ կրեն պատասխանատվություն:
Ռուսական «Պոբեդա» լոուկոստեր-ավիաընկերությունը (մտնում է «Աերոֆլոտ» խմբի մեջ) պատրաստվում է հրաժարվել դեպի Երևան չվերթերից: Այս մասին գրում է TASS-ը՝ վկայակոչելով ընկերությունում իր աղբյուրին։
Հարցին, թե՝ հուլիսյան իրադարձությունների հետ կապված ձեր զեկույցում գնահատականներն ինչպիսի՞ն են, Ա. Թաթոյանը պատասխանեց, որ գնահատականների կոշտ լինել-չլինելը կլինի հրապարակվելուց հետո. «Այո, կարծում եմ՝ այնտեղ կլինեն բավական խիստ գնահատականներ խախտումների հետ կապված, հարցադրումներ, որոնք պետք է պարտադիր պարզվեն, հրապարակումից հետո արդեն մանրամասն կքննարկենք դրա հետ կապված հարցերը»:
ՀՀ կառավարության նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարականներ տվեց առողջ ապրելակերպի առնչությամբ: Մասնավորապես, խոսքը վերաբերում էր 18 տարին չլրացած անձանց ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ վաճառելու հարցին:
Հարցին էլ, թե՝ հնարավո՞ր է «իշխանությունների ոտքը չեք տրորել», դրա համար չկան ճնշումներ, Ա. Թաթոյանն այսպես արձագանքեց. «Ես նման կատեգորիաներով չեմ առաջնորդվում՝ «ոտք տրորել», և այլն, իմ խնդիրը քաղաքացիների բարձրացրած խնդիրները վերհանելն է, լուծելն է, դուք նաև տեսաք՝ ինչքան քննադատեցին, երբ վեր հանեցինք այն խնդիրները, որոնք կան, նաև մարդու իրավունքների նախկին պաշտպանն է այդ սկզբունքով աշխատել»:
ՀՀ կառավարության նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց արդարադատության նախարարությանը՝ ապօրինի հարստացման քրեականացման առնչությամբ:
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ պաշտոնակություն տեղի ունեցավ ՀՀ բնապահպանության նախարարությունում: Աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատվեց Խաժակ Գաբրիելյանը:
Երևանի քաղաքապետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման գործընթացի հետ կապված:
Ոստիկանության պետին Կարեն Կարապետյանը հանձնարարեց մինչև նոյեմբերի 30-ը ներկայացնել ՃՈ համակարգի բարեփոխումների հայեցակարգ՝ սահմանելով հստակ ժամկետներ և չափելի էական արդյունքներ:
Այս օրերին հանրության շրջանում տեղեկություններ են տարածվում, որ հայաստանյան հանրակրթական ուսումնական հաստատություններում աշնանային արձակուրդը երկարաձգվելու է և դասերը վերսկսվելու են միայն նոյեմբերի 14-ից։ Մեր հարցմանն ի պատասխան ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հերքեցին դա՝ նշելով, որ առողջապահության նախարարությունից նման առաջարկ չի ստացվել։
Նա նշեց, որ ՄԻՊ-ը զբաղվելու է և արդեն իսկ բավականին աշխատանք է կատարել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարցերով, որոնց առումով շատ մտահոգ են. «Ուզում ենք կանխարգելիչ բնույթի միջոցառումներ իրականացնել»:
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացավ աոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազմանն ուղղված միջոցառումների մասին որոշման նախագիծը: Կառավարության նիստի ընթացքում այն ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նոյեմբերի 3-ին, ժամը 08.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տարոնցի փողոցի նրբանցքի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե ՊՊԾ գնդի դեպքերից հետո քանի՞ դեպքում է խափանման միջոցը կալանքն ընտրվել և ի՞նչ վիճակագրություն կա: Նա նշեց, որ բացարձակ անարդար էր ցույցերի հետ կապված կալանավորելը: Ն.Զոհրաբյանի խոսքով` նաև Թաթոյանի միջամտությամբ քրեական գործ էր հարուցվել, Դավիթաշենի ոստիկանությունում Դավիթ Սանասարյանի և մյուս ակտիվիստներին փորձել էին նվաստացնել` կարգադրելով կոշիկ լիզել:
«Թեժ գծերն աշխատեցրեք, պատասխանատուներին կոնկրետ նշեք, որովհետև իմ օգնականներն ու խորհրդականներն այս մի քանի օրվա մեջ, բացի զանգերին պատասխանելուց և հանդիպելուց, ոչ մի բան չեն կարողանում անել։ Իրենք իմ աշխատանքային ռեժիմից դուրս են եկել։ Ես ոչ իրենց կարողանում եմ հանձնարարություն տալ, ոչ իրենց հետ հանդիպել, խոսել»,- հայտարարեց վարչապետը։
«Կառավարությունը որևիցե սուբսիդավրում գազ մատակարարող ընկերությանը չի անում՝ որևիցե` ո՛չ ստվերային, ո՛չ ուղիղ, ո՛չ մի ձևով»,- ասաց Կարեն Կարապետյանը:
ՄԻԵԴ-ի վճիռների միտումների մասին Արման Թաթոյանը դժվարացավ խոսել, բայց մտահոգություն հայտնեց. «Համեմատական կարգով մեր երկիրը վերջին տեղում չէ, բայց խախտումերը շատ են` ազատումների, վատ վերաբերմունքի, արդար դատաքաննության հետ կապված: Դրա համար պետք է այստեղ ուժեղացվի ՄԻԵԴ վճիռների սուբսիդիալ դերը: Եթե համակարգային լուծումներ չանենք, անընդհատ այդ խախտումները լինելու են, բյուջեի գումարները գնալու են»:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Կապան – Քաջարան միջպետական ավտոճանապարհի (Մ2 ) 313-րդ կմ-ում նոյեմբերի 2-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում: