«Եթե նայենք այլ երկրների օրինակին, ապա կտեսնենք տարբերություն: Հայաստանում երբեք չի եղել նորությունների համար նախատեսված որոնողական համակարգ, ինչպես օրինակ Google news-ը, որի միջոցով օգտատերը կարող է ծանոթանալ ամենաթարմ լուրերին, ռուսալեզու նորություններ փնտրելու համար էլ կա նման համակարգ, իսկ այստեղ մենք չունենք նմանը: Մարդն էլ ալարում է եւ նորություն ստանալու համար չի այցելում առանձին լրատվական կայքեր, այդ իսկ պատճառով մտնում է Facebook»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Միկոյանների ընտանիքին՝ ակնառու ավիակոնստրուկտոր Իվան Միկոյանի մահվան կապակցությամբ:
Այսօր ՀՀԿ 16-րդ համագումարից առաջ «Արմքոմեդիի» հաղորդավարներից մեկը փորձում էր կարկառուն հանրապետականների հետ ողջագուրվել:
Նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վալադիմիր Գասպարյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, գլխավոր ու մարզային վարչությունների, տարածքային բաժինների պետեր:
Դիակի մասին ահազանգել է մի քաղաքացի՝ ասելով, որ արդեն մի քանի օր է՝ նույն վայրում նկատում է նույն դիրքում պառկած մի տղամարդու։
ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են 37-ամյա կնոջ մահվան հանգամանքները, դանակի գործադրմամբ նրան ծանր մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը։
Հայ ժողովրդին պարտադրված պատերազմում ձեռք բերած հաղթանակի մեջ անգնահատելի է 5-րդ բրիգադի դերը, և իր մարտիկների կյանքի ու առողջության գնով վաստակած հաղթանակաբեր գործունեության համար բրիգադն անվանվեց Լեգենդար և Հաղթական:
Այսօր ՀՀԿ համագումարից առաջ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը ջերմորեն ողջունում էր կուսակիցներին: Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին տեսնելուց հետո Մ.Գրիգորյանի ուրախությունը վերածվեց հրճվանքի:
Աբովյան բժշկական կենտրոնից էլ մեզ տեղեկացրին, որ տուժող Տիգրան Շահգալդյանը գտնվում է վիրաբուժական բաժանմունքում:
Armtimes.com կայքը տեղեկատվություն էր տարածել, թե Երևանի Զաքյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կարգավորելիս ճանապարհային ոստիկանը հայհոյել է վարորդներից մեկին:
Դեկտեմբեր-փետրվար ամիսներին ունենալու ենք կլիմայական վայրիվերումներով ձմեռ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Այդ շերտը մեր սպայակազմն է, որը դառնում է մեր էլիտայի արժանավոր հատվածը: Ազգի մտավոր և պաշտոնական վերնախավի մաս կազմելը պետք է լինի մեր ամենաառողջ և կիրթ պատանիների ցանկությունը: Սպան հեղինակություն է վայելում հասարակության մեջ, քանի որ նրա կենսագրությունը պատմություն է` կյանքում հաջողակ լինելու մասին»,- ասաց ՀՀ Նախագահը` ավելացնելով, որ ՀՀԿ-ի շարքերը համալրած պաշտպանության նորանշանակ նախարարն արդեն իսկ միջոցներ է ձեռնարկում սպաների, հատկապես երիտասարդ սպաների պաշտոնեական առաջխաղացման գործընթացը կատարելագործելու համար:
Հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին գիտակցության չգալով մահացավ:
«Կառավարության կողմից երբեք չարաշահումներ այս հարցում չեն եղել: Եթե հարկային տեսչությունն ինչ-որ աշխատող ֆիրմա է վերցնում ու այնտեղ տեսնում են չարաշահումներ, դրանց գնահատական են տալիս ու ներկայացնում մամուլին, դա չի նշանակում, որ կառավարության աշխատողը կամ նախարարությունում չարաշահումներ են արել»:
«Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին հանրապետության ողջ տարածքում 8-10 աստիճանով կբարձրանա»:
Նոյեմբերի 24-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի թիվ 51/2 տան մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1966 թ. ծնված Լուսիկ Խաչատրյանին, որը մահացել է:
«Համագումարը կպրծնի, կխոսամ, ի՞նչ եք ուզում ինձնից»,- այսօր ՀՀԿ 16 համագումարի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը:
«Վնասվածքը լուրջ չէ, 15 րոպեից հետո տանը կլինի»,- այսօր ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների Հետ զրույցում հայտարարեց Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը` խոսելով անցած գիշեր իր թոռան հետ տեղի ունեցած միջադեպի մասին:
«Բա խի՞ չի դիմում: Պետք ա վախտին դիմեր»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` մեկնաբանելով գործարար Սիլվա Համբարձումյանի հայտարարությունը, թե Խաչատրյանը պարտք է իրեն և ինքը դիմելու դատարան:
Նոյեմբերի 25-ին, ժամը 20.40-ին, Երևանի Առաքելյան փողոցի թիվ 1/1 տան մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հղի կնոջ՝ 1993 թ. ծնված Աննա Գ.-ին: Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա, նրանք արդեն մի քանի տարիներ շատ մտերիմ ընկերներ են, շատ մտերիմ հարաբերություն ա»,- այսօր ՀՀԿ համագումարից առաջ լրագրողներին հայտարարեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` անդրադառնալով լուրերին, որ «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռը` Տիգրան Հակոբի Շահգալդյանը, ոտքերի և նստատեղի հատվածում սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հետքերով:
Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հերքեց, թե իր որդին առնչություն ունի Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռանը դանակահարելու դեպքի հետ: Նա նշեց, որ իր որդին ու Կ. Շահգալդյանի թոռը վաղեմի ընկերներ են, և նա դեպքի վայր գնացել է միաջդեպի մասին իմանալուց հետո: Հիշեցնենք, որ shamshyan.com-ի փոխանցմամբ՝ գիշերը արտակարգ դեպք է […]
«Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 17 շենքի 17 բնակարանի բնակիչ, 22-ամյա Տիգրան Հակոբի Շահգալդյանը: Վերջինս, ըստ կայքի՝ ոտքերի և նստատեղի հատվածում ունի սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր:
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Արդեն որոշում է կայացվել, որ պետեկամուտների կոմիտեն պետք է իր ոչ հրապարակային լծակներով ստիպի տնտեսվարողների ավելի մեծ աշխատավարձ գրել, որի արդյունքում մեծանալու են եկամտային հարկի գծով բյուջե գանձվող եկամուտները։ Իսկ «անհնազանդ» գործարարները բնականաբար, կհայտնվեն ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երասխ-Երևան հատվածի 30-րդ կմ-ին՝ կամրջի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի 90 GG 690 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1990 թ. ծնված Ջ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին:
Քաղաքացին կարող է վճարել 246 դրամ, մասնակցել աճուրդին և եթե այլ մասնակիցներ չկան, ապա 4916 դրամով կամ 4920 դրամով գնի 1990 թվականին արտադրված մեքենան: Իսկ թե ինչո՞ւ մարդիկ չեն գնում այդ մեքենաները, պարզ է, դրանք անպետք են և ավելորդ բեռ, որը որպես կրճատում Հովիկ Աբրահամյանի կառավարությունն ամիսներ շարունակ բարձրաձայնում էր։
Ճանապարհային ոստիկանությունը հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի և տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 28-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 4-ին զանգվածի 32-ից-51 համարների ջրամատակարարումը:
«Մեր ընկերներից մեկն ինձ զանգեց, ասաց՝ Արամը գալիս է, պետք է դիմավորել: Ես էլ գնացի դիմավորեցի, սկզբում ուրիշ գումարտակում էր, հետո տեղափոխվեց մեզ մոտ: Միշտ հիշում եմ Արամին, իր ժպիտը… Ընկերասեր էր ու բոլորին հասնող: Ծրագրեր ուներ՝ հատկապես ուսման հետ կապված: Սովորում էր Երևանի Պոլիտեխնիկական համալսարանում, ուզում էր ավարտել, հետո եւս մի տեղ սովորել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց զինծառայողի ընկերը: