Սուրիկ Խաչատրյանը` Սիլվա Համբարձումյանի մասին. «Նա վախեցողը չի, նա վախեցող տիպ չի, խիղճ չունի»
«Բա խի՞ չի դիմում: Պետք ա վախտին դիմեր»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` մեկնաբանելով գործարար Սիլվա Համբարձումյանի հայտարարությունը, թե Խաչատրյանը պարտք է իրեն և ինքը դիմելու դատարան:
Դիտակմանը, որ գուցե Համբարձումյանը վախենում է Ս.Խաչատրյանից, նախկին մարզպետը նշեց. «Նա վախեցողը չի, նա վախեցող տիպ չի, խիղճ չունի»:
Հիշեցնենք, որ նախկինում Սուրիկ Խաչատրյանի հետ բազմիցս ընդհարումներ ունեցած Սիլվա Համբարձումյանը վերջերս ասել էր, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանն առ այսօր իրեն պարտք են և հրաժարվում են վերադարձնել: «Սուրեն Խաչատրյանը, եթե պարտքը ժամանակին վերադարձներ, 450 հազար դոլար էր, բայց հիմա 102 միլիոն դոլարից մի քիչ ավելի է, իսկ Վարդան Այվազյանինը` 70 000 դոլար»,- ասել էր նա: