![](/banners/BeFunky-design.jpg)
«Լուրերը ձեզանից ա գալիս, էդ պահին իրար հետ չեն եղել, դրանից հետո լսել ա, գնացել». Սուրիկ Խաչատրյան
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/Surik-Xachatryan.jpg)
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա, նրանք արդեն մի քանի տարիներ շատ մտերիմ ընկերներ են, շատ մտերիմ հարաբերություն ա»,- այսօր ՀՀԿ համագումարից առաջ լրագրողներին հայտարարեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` անդրադառնալով լուրերին, որ «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռը` Տիգրան Հակոբի Շահգալդյանը, ոտքերի և նստատեղի հատվածում սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հետքերով:
Կասկածներ կան, որ նրան դանակարահել է Սյունիքի նախկին մարզպետ` Սուրիկ Խաչատրյանի տղան, ով աղջիկների և վիրավորի հետ մինչև «Օջախ» ռեստորանային համալիր ժամանելը եղել է Ծաղկաձորում:
Ս.Խաչատրյանի խոսքով` իր որդին և Շահգալդյանի թոռը մտերիմ են, քանի որ իրենք էլ Կովալենկո Շահգալդյանի հետ են մտերիմ ընկերներ:
«Լուրերը ձեզանից ա գալիս: Էդ պահին իրար հետ չեն եղել, դրանից հետո լսել ա, գնացել»,- ասաց Ս.Խաչատրյանը: