Բաժիններ՝

Կովալենկո Շահգալդյանը հերքում է, որ թոռանը դանակահարել է Սուրիկ Խաչատրյանի որդին

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 17 շենքի 17 բնակարանի բնակիչ, 22-ամյա Տիգրան Հակոբի Շահգալդյանը: Վերջինս, ըստ կայքի՝  ոտքերի և նստատեղի հատվածում ունի սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր:

shamshyan.com-ը հայտնում է, որ կասկածներ կան, որ նրան դանակարահել է Սյունիքի նախկին մարզպետ` «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի տղան, ով աղջիկների և վիրավորի հետ մինչև «Օջախ» ռեստորանային համալիր ժամանելը եղել է Ծաղկաձորում:

Ըստ կայքի՝ ոստիկանությունը պարզել է, որ վիրավոր Տ. Շահգալդյանը մինչև վնասվածքներ ստանալը եղել է իր ընկերների, այդ թվում՝ Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի որդու՝ Տրդատ Խաչատրյանի հետ։

Ծաղկաձորից այցելելով «Օջախ» ռեստորանային համալիր՝ այնտեղ ինչ-որ հարցի շուրջ վիճանաբել են միմյանց հետ, այնուհետև Տրդատը սպիտակ գույնի Porsche Cayenn-ով դուրս է եկել «Օջախ» ռեստորանից և ուղևորվել դեպի Երևան։

Արդեն Աճառյան փողոցում՝ «Դրախտ» ռեստորանային համալիրի տարածքում, 2 ավտոմեքենաներով սպասել են Տրդատին և նրա գալուց հետո սկսվել է վիճաբանությունը, որն ավարտվել է դանակահարությամբ։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներ են եղել նաև ինչ-որ «Կյաժ», «Մռդո» անձինք ու հիմա փորձում են կռվի մասնակցիները որպես դանակահարող ներկայացնել Մռդոյին, իսկ Լիսկայի տղային «ձեռի հետ էլ» փորձում են ներկայացնել որպես կռվի մասնակից։

Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում Կովակենկո Շահգելդյանը հերքեց, թե իր թոռանը դանակահարել է Սուրիկ Խաչատրյանի որդին: Նրա խոսքով՝ իր թոռն ու Ս. Խաչատրյանի որդին լավ ընկերներ են: Նա նաև հավելեց, որ թոռան վիճակը լավ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս