
Երևանում ցրտահարությունից տղամարդ է մահացել. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ դիակ է հայտնաբերվել «Վստրեչ» սրճարանի տարածքում։ Տուժածը 38 տարեկան է, ով չունի մշտական բնակության վայր եւ գիշերել է Արցախի պողոտայի կիսաքանդ շինությունում։
Դիակի մասին ահազանգել է մի քաղաքացի՝ ասելով, որ արդեն մի քանի օր է՝ նույն վայրում նկատում է նույն դիրքում պառկած մի տղամարդու։
Պարզվել է, որ տղամարդը մահացած է, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ բժշկական նախնական հետազոտման համաձայն՝ տղամարդը մահացել է ցրտահարությունից։