Սուրիկ Խաչատրյանը պնդում է, որ իր որդին դեպքի վայր գնացել է միջադեպից հետո
Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հերքեց, թե իր որդին առնչություն ունի Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռանը դանակահարելու դեպքի հետ:
Նա նշեց, որ իր որդին ու Կ. Շահգալդյանի թոռը վաղեմի ընկերներ են, և նա դեպքի վայր գնացել է միաջդեպի մասին իմանալուց հետո:
Հիշեցնենք, որ shamshyan.com-ի փոխանցմամբ՝ գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 17 շենքի 17 բնակարանի բնակիչ, 22-ամյա Տիգրան Հակոբի Շահգալդյանը: Վերջինս, ըստ կայքի՝ ոտքերի և նստատեղի հատվածում ունի սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր:
shamshyan.com-ը հայտնում է, որ կասկածներ կան, որ նրան դանակարահել է Սյունիքի նախկին մարզպետ` «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի տղան, ով աղջիկների և վիրավորի հետ մինչև «Օջախ» ռեստորանային համալիր ժամանելը եղել է Ծաղկաձորում:
Ըստ կայքի՝ ոստիկանությունը պարզել է, որ վիրավոր Տ. Շահգալդյանը մինչև վնասվածքներ ստանալը եղել է իր ընկերների, այդ թվում՝ Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի որդու՝ Տրդատ Խաչատրյանի հետ։