Երասխ-Երևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. կան տուժածներ

Նոյեմբերի 26-ին, ժամը 06.19-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երասխ-Երևան հատվածի 30-րդ կմ-ին՝ կամրջի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի 90 GG 690 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1990 թ. ծնված Ջ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը, ուղևորներ՝ 1988 թ. ծնված Հ. Հ.-ը և 1988 թ. ծնված Ա. Ս.-ը տեղափոխվել են Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս