Նոյեմբերի 25-ին, ժամը 19.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տերյան փողոցի 74 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանում տրանսպորտային նոր համակարգ ունենալու համար 850 հազար դոլար արժողությամբ խորհրդատվություն վերցնելը անտրամաբանական և ավելորդ, շռայլ ծախս է։
Տոմսերը արժենալու են 1 հազար ռուսական ռուբլի, բայց արժեքը բարձրանալու է` կախված ուղեբեռի քաշից:
«Այն երկրները, որոնք հստակ բռնել են անկախության ուղին և շարժվում են, իհարկե, լուրջ չեն վերաբերվում նման հայտարարությանը։ Այն երկրները, որոնք ժամանակ առ ժամանակ զիջում են իրենց անկախության որոշակի տոկոսը, և՛ մտավախության տեղ ունեն, և՛ լուրջ ընկալելու, և՛ սարսափելու, և՛ ողջունելու, ինչպես մենք տեսանք մեր որոշ գործընկերների կողմից»,- նշեց Ռ. Բաբայանը։
Հայաստանն ու Լիտվան ձևավորել են խորհրդարանական բարեկամության խումբը:
Տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։
«Մենք աջակցելու ենք մեր կողմից: Ովքեր ցանկանում են, մասնակցում են: Մասնակիցների մեջ կան թոշակառուներ, ուսուցիչներ, ուսանողներ, Սփյուռքի ներկայացուցիչներ, տարբեր կազմակերպություններ, որոնք ցանկանում են կատարել մեծածավալ ներդրումներ և իրենց միջոցներն ուղղել այդ ֆոնդին: 1000 դրամից մինչև 500.000 դրամ անձնական ներդրումներ են կատարվել»:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին նոյեմբերի 25-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է:
1920 շահառու ամսական երեք անգամ օգտվում է լողանալու և մեկ անգամ մազերը կտրելու Գյումրու սոցիալական բաղնիքի ծառայություններից:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 28-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Եկմալյան փողոցի, Պուշկինի փող. 35-ից-72, Մաշտոցի պող. 25-ից-27Ա, Փարպեցի փող. 1-ից-14, Թումանյան փող. 35/1, Արամի փող. 60-ից-92, Ամիրյան փող. 18-ից-80, Բուզանդի փող. 75-ից-107, Մայիսյան փող. 33, Սարյան փող. 6-ից-41 համարների ջրամատակարարումը:
«Մինչ այժմ թվայնացվել են միայն վերջին մի քանի տարվա ուսումնասիրությունները, բայց մենք ունենք բավական մեծ արխիվ` 100 հազարի հասնող, որը թվայնացման կարիք ունի: Թվայնացման նպատակն է նախ այդ արխիվի պահպանումը, ինչպես նաև դրա հասանելիության բարձրացումը»,-ասաց Հայկ Հարությունյանը:
Իրանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ` պարզելու ՀՀ քաղաքացիների առկայությունը Իրանում գնացքի բախման հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում:
Ի պատասխան այսօր հրավիրված մամուլի ասուլիսում «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանի հայտարարության, տեղեկացնեմ, որ Թաթուլ Բաղդասարյանը դիմել է ինձ իր խնդրով: Հաշվի առնելով այն, որ ոլորտային բոլոր բողոքները մանրամասնորեն ուսումնասիրվում են, Թ. Բաղդասարյանը հրավիրել է ՀՀ կառավարություն՝ քննարկման:
Ժամը 16։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Վերին Շենգավիթ 3-րդ փողոցի 17 տանը կնոջ դի կա։
Ըստ նրա՝ բարձր մակարդակով պետք է ուսուցանել ռուսերենը և անգլերենը, որ մեր պաշտոնյաները չգնան «կուռկուռի ձագի» պես, կամ «բերանը կապած սարի անասունի պես նստեն ու խոսել չկարողանան»։
Համաձայն Համաշխարհային բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանոնների՝ տարեկան համաժողովներին մասնակցելու համար հրավիրող կողմը իրականացնում է մասնակից կառավարիչների (փոխկառավարիչների) որոշակի ծախսերի փոխհատուցում: Այդ իսկ պատճառով և նկատի ունենալով, որ չվերթը Երևանից դեպի Նյու Յորք, ապա գնացքով Վաշինգտոն տևել է ավելի քան 25 ժամ՝ ձեռք է բերվել բիզնես դասի տոմս, որի արժեքը նշված է հրապարակման մեջ:
Նոյեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Չեմ թողնի, Հայկազ, դու վայելես քո էրեխեքի հետ էդ փողը։ Էդ փողը պետք է բանակի զինվորը վայելի՝ մեր պաշտպանը։ Ես պատրաստ եմ 100 մլն փոխանցել հայկական բանակին, միայն արդարությունը հաղթի»։
Մինսկն ու Բաքուն միտված են որոնել ու կյանքի կոչել փոխշահավետ նախագծեր, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը՝ հղում կատարելով Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը։
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արաբկիրում ավազակային հարձակման դեպքի առթիվ:
Նոյեմբերի 23-ին, ժամը 21-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց զանգահարած քաղաքացին հայտնել է, որ դիմակավորված և զինված 2 անձինք մտել են Արաբկիրի 53-րդ փողոցում գտնվող իրենց տուն, կապել են իր եղբոր ոտքերը և օգնություն կանչելուց հետո դիմել են փախուստի, իսկ ժամը 21.20-ին քաղաքացին հայտնել է, որ հանցագործները գտնվում են նշված տանն ու զենքով սպառնում են տան անդամներին:
Նոյեմբերի 12-ին, ժամը 08.43-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանա լճում` Նորատուս գյուղի մոտակայքում, որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 08.42-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն յսաօրվա նիստում միաձայն որոշեց տարեկան սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար սահմանել 100 հազար դրամ վճար՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար տարեկան 139 հազար դրամ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Մոսկովյան փողոցում գործող գրասենյակներից մեկի ընդունարանից հափշտակություն կատարելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դիմակավորված 2 անձինք ներս են մտել Արաբկիր 53 փողոցի թիվ 5 տուն, որտեղ կապել են տանտիրոջ ոտքերը և ավազակային հարձակում կատարելով՝ դիմել փախուստի։
Ինչպես տեղեկացրել էինք՝ նոյեմբերի 22-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 2000 թ. ծնված Ռուզաննա Մալխասյանը:
Նոյեմբերի 24-ին, ժամը 22-ին, Երևանի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի թիվ 51/2 տան մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1966 թ. ծնված Լուսիկ Խաչատրյանին, որը տեղում մահացել է:
Նոյեմբերի 24-ին, ժամը 22.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն-գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 24-ին, ժամը 15.30-ին, ՀՀ ոստիկանության ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Դոնի-Ռոստով-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1998 թ. ծնված Հենրիկ Գասոյանը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ստեփանավանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: