![](/banners/BeFunky-design.jpg)
Վրաերթ Սասնա Ծռերի փողոցում. տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/shtap-1.jpg)
Օգոստոսի 4-ին, ժամը 21:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սասնա Ծռերի փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ, տուժածը գտնվում է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Audi» մակնիշի 35 FA 800 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել ճշտել) վրաերթի է ենթարկել 1982 թ. ծնված Հ. Չ.-ին, ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: