Դեկտեմբերի 12-ին, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 13-ին հնարավոր են թույլ տեղումներ: Դեկտեմբերի 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Երեխան միայն 3-4 տարեկանից է սկսում հասկանալ, որ թե՛ տանը և թե՛ դրսում կան կանոններ, որոնց պետք է ենթարկվել: Երեխան ուզում է հասակակցի մոտ հաստատել իր կարծիքը, բայց դիմացինն էլ ունի իր կարծիքը, ու հենց այստեղ երեխայի մոտ բախում է տեղի ունենում: Ծնողը պետք է սովորեցնի երեխային ճիշտ արտահայտել իր զգացումները, եթե երեխան բարկանում է, ծնողը պետք է բացատրի, խոսի, հասկանա, թե ինչը հանգեցրեց դրան՝ ասելով. «Ի՞նչ եղավ, ինչո՞ւ բարկացար»:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 13.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բաղրամյան պողոտայի և Օրբելի փողոցների խաչմերուկում գտնվող «Բուգատտի» կոշիկի խանութում:
2016 թվականի դեկտեմբերի 11-ին Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի խաչմերուկի հատվածում, Հարավ-Հյուսիս ավտոմայրուղու 58.2 կմ կատարվող շինարարական աշխատանքների շրջանակներում (պայթեցման աշխատանքներ), ժամը 15:45-ից մինչև 16:30-ը դադարեցվելու է երթևեկությունը։
ԲՀԿ նախկին առաջնորդ, գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Գյումրի այցի ժամանակ այսօր՝ դեկտեմբերի 11-ին, դժբախտ դեպք է գրանցվել:
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի` Մինվոդի քաղաքում կատարած հարկադրված վայրէջքի մասին. 60-ամյա մի ուղևոր վատացել էր, բայց բժիշկները չէին կարողացել փրկել նրա կյանքը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 18.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ հովանոցների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երեք ավտոմեքենա, որոնցից մեկը ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես զավակն է իր հոր հետ խոսում կամ որևէ բան խնդրում, այնպես էլ մեր հարցերը Երկնային Հորը պետք է ներկայացնենք աղոթքով: Հայ ժողովուրդը, որ միշտ տառապանքների մեջ է եղել, ավելի շատ է աղոթել և հաճախ` ի պատասխան հաջողության հասել:
Հիմա արդեն մենք 2,5 տարեկանից ենք ընդունում և անգամ պատրաստվում ենք ընդունել մեկ տարեկանից, որովհետև 2.5-ն արդեն ուշ է: Իհարկե. 22 տարվա մեջ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել թե ծնողների և թե երեխաների որակական առումով:
2010 թվականին Ախուրյանի բնակարանաշինության մրցույթում հաղթող էր ճանաչվել «Գլենդել Հիլզ» շինկազմակերպությունը: 2015-ի ամռանը կազմակերպությունը սնանկացավ եւ լուծարվեց: 2016-ից շինարարական աշխատանքները պետական բյուջեի 798 միլիոն դրամ միջոցներով վերսկսեցին չորս առանձին շինարարական կազմակերպություններ՝ «Փարվանա» ԱԿ-ն, «Շինարար» ՍՊԸ-ն, «Շինկարկաս» ՍՊԸ-ն, «Սեւանտրես» թիվ 1 շինարարական վարչություն ՍՊԸ-ն:
«Երբ նախարարին ծրագիր էինք ներկայացնում, ասաց՝ անվճար կանե՞ք: Ինչի նախարարն անվճա՞ր է նախարար աշխատում: Ոչ մեկը ոչ մեկից ողորմություն չի ուզում, ամեն մեկն իր տեղում, իր ձևով պետք է աշխատի»:
Մի դասախոս ունեինք, որ Հին Կտակարան էր դասավանդում: Մի անգամ նրան հարցրեցինք, թե արդյո՞ք Քրիստոսի անունը, նրա վարդապետությունը, փրկության ճանապարհը չիմացող, չմկրտված մարդիկ չեն փրկվելու:
Հին արհեստը նոր շնչով. սառնաղբյուրցի բրուտ Սպարտակ Ասլանյանը դարձել է գյուղի ու հարակից շրջանների թոնրի մատակարարը: Արհեստի հմտություններին ու գաղտնիքներին ծանոթացել է դեռ մանկուց, պապերն էլ կավագործներ են եղել: Հիմա թեև զգալիորեն նվազել է կավե իրերի ու առարկաների պահանջարկը, բայց վարպետ Սպարտակը չի թողնում սիրելի աշխատանքը: Պապական արհեստն ընտանիքի համար նաև ապրելու միջոց է:
«Յուրաքանչյուր մարդ, հատկապես նրանք, ովքեր ծնվել են փակ համակարգով, ջրի նշանով, ունեն իրենց կեսը»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց աստղաբան, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը:
Այսօր` մարդու իրավունքների օրը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգեր է ստացել Վանաձորի տարբեր քաղաքացիներից, որ ոստիկանության աշխատակիցները տարբեր, մտացածին պատճառաբանություններով իրենց կանչել են, շատ դեպքերում նաև բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ՝ հորդորելով չգնալ և չմասնակցել Երևանում Մարդու իրավունքների օրվան նվիրված երթին:
«Երկրագունդը փոխում է իր կեղևը, շատ բան է տեղի ունենալու, բայց ժամանակի ընթացքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 2017 թվականի կանխատեսումներն անելիս՝ ասաց աստղաբան, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը։
Նախօրեին Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում թոքաբորբից մահացել է երկու տարեկան երեխա:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին` ժամը 15:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:
«Հայաստանը կառուցվել է այնպիսի տարում, որ իշխել է Կշեռքը, իսկ Յուպիտերը 2017 թվականին կլինի Կշեռքի մեջ, դա նշանակում է, որ Հայաստանի համար քաղցր տարի է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աստղաբան, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը։
«ԱՊՊԱ ծառայություն մատուցող կազմակերպությունները շահույթ են հետապնդում, և, եթե պետության և հասարակության կողմից չզսպվի նրանց ախորժակը, նրանք միտում կունենանք իրենց շահույթը հասցնել աստղաբաշխական թվերի: Մեր ուսումնասիրություններով՝ վերջին երկու տարվա ընթացքում հավաքագրված ԱՊՊԱ գումարների 50%-ն են միայն կազմում հատկացումները: Դրանից առաջ հատկացումները կազմել են մոտ 75%»:
Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի անդամ, ամերիկահայ հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը կոչ արել է աջակցել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանի վրա գրաֆիտի արած երիտասարդներին, ովքեր ազատազրկվել են:
Աղետները, ոչնչացումները չեն բացառվում 2017 թվականին, որը կոչվում է Վարդագույն աքաղաղի տարի։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց աստղաբան, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ աքաղաղն աշխատասեր է, և այն տեսակները, որոնք աշխատասեր են, հաջողության մեջ կլինեն այս տարի. «2017 թվականն իր թվական տվյալներով ստացվում է «1»՝ 2+1+ 7=10, 0-ն […]
Փաստաթղթերը նաև Հայաստանի Հանրապետության համար իրավական հիմք և պայմաններ են ստեղծում արտադրական, գիտատեխնիկական և ներդրումային ներուժի հետագա ինտեգրման և առավել արդյունավետ օգտագործմանը մասնակցելու, ինչպես նաև Կողմերի պետությունների արդյունաբերական համալիրների կոոպերացիոն կապերի բարձր մակարդակի ապահովման համար:
Քրեակատարողական հիմնարկներում անցկացվող շինվերանորոգման աշխատանքների շրջանակներում, ինչպես նաև հիմք ընդունելով բանտային պրակտիկայի միջազգային փորձը` հիմնովին նորոգվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կարճատև տեսակցությունների սրահը, հանվել են նաև ապակյա միջնորմները:
Ինչպես տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 4.50-ին, Երևանի Հալաբյան փողոցից «Հրազդանի կիրճ» տանող ճանապարհին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել էր, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել հիվանդանոց:
Ողջ աշխարհում դեկտեմբերի 10-ը նշվում է՝ որպես Մարդու իրավունքների միջազգային օր: Այդ օրվա նշանավորումը կապվում է Միավորված ազգերի կազմակերպության կողմից Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն ընդունելու հետ։
Միջադեպի վերաբերյալ հետաքրքրություն են ցուցաբերել միանգամից մի քանի իրավապահ կառույցներ։ Այժմ Սահմանադրական դատարանում մտածում են ինչպես «ջրել», այս միջադեպը։ Հիշեցնենք, փամփշտակալը դատավորի մոտ հայտնաբերվել էր զննման ժամանակ։ Մեզ հայտնի դարձավ, որ դատավորն ունի դիվանագիտական անձնագիր և շատ է զարմացել, որ իրեն զննել են։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: